«Լոռի» ջրօգտագործողների ընկերության 2020 թվականի հիմնանորոգման ծրագրով կատարվել են հետևյալ աշխատանքները
13.01.2021
«Լոռու ջրանցք» տեղամաս
Լոռու մայր ջրանցքի նորոգում, ջրանցքի գլխամասից ՊԿ 00-ՊԿ 07 հատվածի բետոնապատման աշխատանքներ։
Այրում-Ճոճկան պոմպակայանի շենքի երկաթյա երկու դռների ձեռքբերում և տեղադրում, պոմպակայանի նորոգում, D=530մմ կոմպենսատորների նորոգում՝ 4 հատ, ՑՆ 400-210 մակնիշի պոմպի ապամոնտաժում և հիմնանորոգվածի տեղադրում։
Ճոճկան 1 պոմպակայանի տանիքի վերանորոգում։
«Գետիկ» տեղամաս
Կաթնաջրի մեծ դյուկերի նորոգում, D=426մմ խողովակի քայքայված հատվածի փոխարինում՝ 84գծմ։
Ջրաշենի պոմպակայանի նորոգում, D=275մմ խողովակից կառուցված ճնշումային խողովակաշարի դաշտամիջյան քայքայված հատվածի փոխարինում՝ 105գծմ։
Նալբանդի մեծ ջրանցքի Մեծ Պարնիի տարածքի Զբրոսնոյի բաժանարարի նորոգում:
« վերադառնալ ցանկ