ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրային կոմիտեն նոր շարքով ներկայացնում է 2020 թվականի ոռոգման համակարգերի հիմնանորոգման ծրագրի շրջանակներում ՋՕԸ-երի իրականացրած աշխատանքները

29.12.2020

Այսպիսով՝ «Գեղարքունիք» ՋՕԸ-ում կատարվել են հրատապ լուծում պահանջող հետևյալ աշխատանքները.


1. Լանջաղբյուր համայնքի «Թիվ 3» խորքային հորից կառուցվել է 800 գծ/մ d=90մմ խողավակաշար, տեղադրվել է Կ140-22/22 տիպի պոմպ էլ. սարքավորումներով և 32 գծ/մ էլ. մալուխով: Տեղադրված է նաև ջրթող 7 հատ փականներ։
Ոռոգելի է դարձել շուրջ 10-12 հա անջրդի հողատարածք:

 

2. Սարուխան համայնքի պոմպակայանի մոտեցնող ջրանցքը երկար տարիներ չէր վերանորոգվել: Ոռագման շրջանի ժամանակ ջրատարի քայքայվածության պատճառով ջրի մեծ կորուստ էր տեղի ունենում, որի հետևանքով իրականացվում էր պոմպերի անջատումներ՝ ջուրը բավականացնելու նպատակով:


Իրականացվել է 93 մ3 բետոնային աշխատանք՝ ընդհանուր 187 գծ/մ:


3. Ծովինար համայնքի ջրհան կայանի տանիքը ևս երկար տարիներ չէր վերանորոգվել, որի արդյունքում անձրևի կամ ձնհալի ժամանակ քայքայված հատվածներից ջուրը լցվում էր պոմպերի, շարժիչների վրա՝ առաջացնելով աշխատանքային անվտանգության կանոնների խախտումներ:


Քանդվել է հին իզոգամի շերտերը՝ 10x38մ=380մ2, բետոնյա քայքայված հատվածները մաքրվել և ցեմենտ-բետոնե շաղախով վերակառուցվել է, իզոգամի երկու շերտով 10x38մ=380մ2 վերանորոգվել:


4. Աստղաձոր համայնքի ջրհան կայանի 1-ին աստիճանի ջրընդունիչ ավազանը երկար տարիներ չվերանորոգվելու պատճառով պաշտպանիչ քարերը և գաբիոնները անցել էին ջրի տակ։ Հաճախակի անջատվում էին պոմպերը՝ ջրի բացակայության կամ սակավության ընթացքում: Ջրաբերուկները և ջրիմուռները ներծծման խողովակներով անարգել լցվում էին պոմպերի մեջ՝ առաջացնելով հաճախակի խցանումներ:


Ամբողջովին քանդվել է հին գործող ջրընդունիչը, ապամոնտաժվել ներծծող խողովակները, կառուցվել է մոտեցնող ճանապարհ և շրջանաձև եղանակով՝ ըստ նախահաշվի և թերությունների տեղեկագրի կառուցվել է քարային և գաբիոնային շարվածք, տեղադրվել են ներծծվող խողովակներ, հնարավոր է դարձել տեղադրել ձկնապաշտպան ցանցեր:


5. Արծվանիստ համայնքի ջրհան կայանի ջրընդունիչ ավազանը ամբողջովին լցոնված էր ավազով և տիղմով, բացակայում էին պաշտպանիչ քարային և գաբիոնային պատնեշները, որի արդյունքում ջրիմուռները և ջրաբերուկները ջրի հետ լցվում էին պոմպերի մեջ, խոչընդոտելով ջրի նորմալ ներծծմանը: Օրվա ընթացքում 1-ից երկու անգամ պոմպերը բացվում և մաքրվում էին ջրաբերուկներից:


Կառուցվել է նոր ջրընդունիչ ավազան, ներծծման խողովակը տեղադրվել է երկաթ-բետոնե ջրավազանի միջնամասում, որը կնպաստի ջրիմուռների և ջրաբերուկների մաքրմանը: Մոտեցնող ջրատարի երկու կողմում շարվել են ըստ թերությունների տեղեկագրի և նախահաշվի քարային և գաբիոնային շարվածքներ: Այստեղ ևս հնարավորություն է ստեղծվել տեղադրելու ձկնապաշտպան ցանցեր:

 

Ձեռք են բերվել Շատվան և Լուսակունք համայնքների երեք խորքային հորերի պոմպեր և տեղափոխվել տեղամաս: Հանձնաժողովի կողմից պոմպերը նախապես փորձարկվել են և կտեղադրվեն 2021 թվականի ոռոգման շրջանին ընդառաջ։

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ