ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Արցախի անկախության տոնի առթիվ

01.09.2020 Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Արցախի անկախության տոնի առթիվ
Այսօր համայն հայությունը նշում է հայկական երկրորդ՝ Արցախի հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձը։

1991թ.-ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը։ Ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» որոշում, ինչի արդյունքում նախկին ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի տարածքում հռչակվեց անկախ հայկական պետություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որին մասնակցեց բնակչության ձայնի իրավունք ունեցողների 80%-ը, իսկ քվեարկողների 99%-ից ավելին ձայն տվեց անկախության օգտին։

Սեպտեմբերի 2-ի որոշումն արցախահայության համար բախտորոշ նշանակություն ունեցավ. այն վերականգնեց պատմական արդարությունը և երաշխավորեց հայ ժողովրդի ինքնության պահպանումն ու ազատության նվաճումը։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անցավ պետական համակարգի փոխակերպման դժվարին գործընթացի միջով՝ ուղեկցվելով պարտադրված պատերազմով։

Շնորհավորելով բոլորիս տոնը՝ ուզում եմ երախտիքի խոսք ասել բոլոր նրանց, ովքեր զրկանքներ ու դժվարություններ են կրել, նրանց, ովքեր զոհաբերել են իրենց կյանքը հանուն գալիք սերունդների արժանապատիվ կյանքի ու հանուն ազատ ապրելու մեր երազանքի։

Հիշենք ու մեծարենք այդ անձնազոհությունը։ 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ