ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

«Շիրակ» ՋՕԸ-ն 2020թ.-ի մարտ-հունիս ամիսներին՝ ոռոգման շրջանին ընդառաջ, իրականացրել է գարնան նախապատրաստական աշխատանքներ

02.08.2020 «Շիրակ» ՋՕԸ-ն 2020թ.-ի մարտ-հունիս ամիսներին՝ ոռոգման շրջանին ընդառաջ, իրականացրել է գարնան նախապատրաստական աշխատանքներ

«Շիրակ» ՋՕԸ-ի գարնան նախապատրաստական աշխատանքների լուսաբանմամբ Ջրային կոմիտեն ամփոփում է 2020թ.-ի ոռոգման շրջանին ընդառաջ «Ջրառ» ՓԲԸ-ի և թվով 15 ջրօգտագործողների ընկերությունների կողմից իրականացված աշխատանքների շարքը։

«Շիրակ» ՋՕԸ-ն 2020թ.-ի մարտ-հունիս ամիսներին՝ ոռոգմանծրջանին ընդառաջ, իրականացրել է աշխատանքներ Ախուրյանի, Արթիկի, Անիի տարածաշրջանի համայնքներում, ինչպես նաև մայր ջրանցքներում և ջրամբարներում ու «Սելեկցիոն կայան»-ում։

Մայր ջրանցքներում կատարվել են հետևյալ աշխատանքները՝

«Այգաբացի» ջրանցք՝
1. բետոնից ջրանցքների վնասված հատվածների նորոգում՝ 4 մ,
2. հարթ և մետաղական փականների վերանորոգում՝ 3 հատ,
3. բերվածքներից ջրանցքի մաքրում ձեռքով՝ 15.5 կմ, մեխանիզմով՝ 3 կմ:

«Աջափնյա» ջրանցք՝
1. կոմպենսատորների նորոգում՝ 45 հատ,
2. մետաղական խողովակաշարով ջրանցքի վնասված հատվածների նորոգում՝ 4 մ,
3. փականների նորոգում՝ 12 հատ,
4. բետոնից ջրանցքների վնասված հատվածների նորոգում՝ 5 մ,
5. հարթ և մետաղական փականների վերանորոգում՝ 9 հատ,
6. բերվածքներից ջրանցքի մաքրում ձեռքով՝ 4.6 կմ:

«Ղարանղուլի աջափնյա» ջրանցք՝
1. բետոնից ջրանցքների վնասված հատվածների նորոգում,
2. հարթ և մետաղական փականների վերանորոգում՝ 10 հատ,
3. բերվածքներից ջրանցքի մաքրում ձեռքով՝ 12.8 կմ:

«Շիրակի» ջրանցք՝
1. բետոնից ջրանցքների վնասված հատվածների նորոգում՝ 5 մ,
2. հարթ և մետաղական փականների վերանորոգում՝ 15 հատ,
3. բերվածքներից ջրանցքի մաքրում մեխանիզմով՝ 9.8 կմ:

«Սալվինազի» ջանցք՝
1. մետաղական խողովակաշարով ջրանցքի վնասված հատվածների նորոգում՝ 2 մ,
2. բերվածքներից ջրանցքի մաքրում ձեռքով՝ 10.9 կմ:

«Սնուցող» ջրանցք՝
 մետաղական խողովակաշարով ջրանցքի վնասված հատվածների նորոգում՝ 34 մ:

«25-րդ» բաժանարար՝
1. մետաղական խողովակաշարով ջրանցքի վնասված հատվածների նորոգում՝ 6 մ,
2. հարթ և մետաղական փականների վերանորոգում՝ 14 հատ,
3. բերվածքներից ջրանցքի մաքրում ձեռքով՝ 7.3 կմ:

«26.1-րդ» բաժանարար՝
բերվածքներից ջրանցքի մաքրում ձեռքով՝ 7.3 կմ:

«26.2-րդ» բաժանարար՝
բերվածքներից ջրանցքի մաքրում ձեռքով՝ 20.1 կմ:

«Կապսի» ջրանցք՝
1. բետոնից ջրանցքների վնասված հատվածների նորոգում՝ 4 մ,
2. կոմպենսատորների նորոգում՝ 6 հատ,
3. բերվածքներից ջրանցքի մաքրում ձեռքով՝ 8.3 կմ:

«Հոռոմի» ջրանցք՝
բերվածքներից ջրանցքի մաքրում ձեռքով՝ 0.5 կմ:

Ջրամբարներում կատարվել են հետևյալ աշխատանքները՝

«Կառնուտի» ջրամբար՝
վնասված մալուխի փոխարինում նորով՝ 130 մ

«Սառնաղբյուրի» ջրամբար՝
բուսականությունից ջրամբարի մաքրում՝ 350 քմ

«Վարդաքարի» ջրամբար՝
1. Ջրամբարի ե/բ սալերի կարանների քայքայված բետոնների փոխարինում,
2. վնասված տանիքի նորոգում՝ 40 քմ,
3. բուսականությունից ջրամբարի մաքրում՝ 12.3 քմ:

Ախուրյանի տարածաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները՝

1. «Բայանդուր II» ջ/կ-ում 250կվտ էլ. շարժիչի մոնտաժ՝ 1 հատ,
2. «Արևիկի» ջ/կ-ում 35կվտ շարժիչի մոնտաժ,
3. «Ախուրիկ III» ջ/կ-ում բարձրավոլտ մուտքի վնասված մալուխի փոխարինում՝ 10 մ,
4. «Ախուրիկի I», «Ախուրիկի III», «Ախուրիկի IV», «Բենիամինի», «Կամոյի» պոմպակայանների պոմպերի ընթացիկ նորոգում՝ 6 հատ,
5. «Արևիկի» ջ/կ-ում էլ. վահանի նորոգում՝ 1 հատ,
6. «Բայանդուր I» պոմպակայանի վերանորոգված պոմպի մոնտաժ՝ 1 հատ,
7. «Բայանդուր II» ջ/կ-ում վերանորոգված ուժային տրանսֆորմատորի մոնտաժ՝ 1 հատ,
8. տարածաշրջանի բետոնից ջրանցքների վնասված հատվածների նորոգում՝ 6 մ,
9. հարթ և մետաղական փականների վերանորոգում՝ 18 հատ,
10. մետաղական խողովակաշարով ջրանցքի վնասված հատվածների նորոգում՝ 88 մ,
11. մետաղական փականների նորոգում՝ 28 հատ,
12. առվահանով ջրանցքի մաքրում բերվածքներից՝ 240.2 կմ,
13. բերվածքներից ջրանցքի մաքրում ձեռքով՝ 50.3կմ, մեխանիզմով՝ 47.7 կմ,
14. վաքերով կառոցված ջրանցքների նորոգում՝ 0.8 կմ,
15. փակ խողովակներում խցանումների վերացում՝ 24 մ:

Արթիկի տարածաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները՝

1. մետաղական խողովակաշարով ջրանցքի վնասված հատվածների նորոգում՝ 8 մ,
2. վաքերով կառուցված ջրանցքների նորոգում՝ 0.1 կմ,
3. հարթ մետաղական փականների նորոգում՝ 18 հատ,
4. բերվածքներից ջրանցքի մաքրում ձեռքով՝ 14.6 կմ:


Անիի տարածաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները՝

1. կոմպենսատորների նորոգում՝ 15 հատ,
2. մետաղական խողովակաշարով ջրանցքի վնասված հատվածների նորոգում՝ 45 մ,
3. «Ջրափի II» ջ/կ-ում յուղային անջատիչի վերանորոգում՝ 6 հատ,
4. «Ջրափի II» ջ/կ-ում պոմպերի ընթացիկ նորոգում՝ 2 հատ,
5. «Ջրափի I» և «Սառնաղբյուրի» ջ/կ-ում վերանորոգված պոմպերի տեղադրում՝ 2 հատ,
6. «Ջրափի II» ջ/կ-ում տրանսֆորմատորի յուղի ավելացում՝ 50 կգ:

«Սելեկցիոն կայան»-ում կատարվել են հետևյալ աշխատանքները՝

բերվածքներից ջրանցքի մաքրում ձեռքով՝ 4.1 կմ, առվահանով՝ 1.1 կմ:

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ