ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանն այցելեց «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր գրասենյակ
23.09.2014
ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանն այցելեց «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր գրասենյակ՝ ընթացիկ գործունեությանը, ինչպես նաև իրականացվող ծրագրերին ծանոթանալու նպատակով: Կոմիտեի նախագահը նախ ծանոթացավ ընկերության աշխատակիցների, աշխատանքային պայմանների հետ, տեղեկացավ նրանց կողմից իրականացվող գործառույթներին:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը ներկայացրեց «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների անցած տարիների գործունեությունը, ընկերություններում իրականացվող ծրագրերը և հետագա պլանները: Հանդիպման ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա խնդիրները, վերջին տարիների ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Կոմիտեի նախագահը բարձր գնահատեց կատարված աշխատանքները` միաժամանակ ուշադրություն հրավիրելով պայմանագրային պարտավորությունների ամբողջական կատարմանը, ջրամատակարարման շարունակականության և ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը, կորուստների կրճատման ուղղությամբ անելիքներին, ներդրումային ծրագրերի մասով աշխատանքների հետևողական կատարմանը, այդ թվում` ջրամատակարար կազմակերպությունների կողմից չսպասարկվող համայնքներում ներդրումային ծրագրերին, ինչպես նաև առավել հրապարակային և թափանցիկ աշխատաոճի կիրառմանը: Կոմիտեի նախագահի կողմից տրվեցին նաև մի շարք այլ հանձնարարականներ:
« վերադառնալ ցանկ