«Գեղարքունիք» ՋՕԸ-ն 2020թ.-ի ապրիլ-հուլիս ամիսներին՝ ոռոգման շրջանին ընդառաջ, իրականացրել է գարնան նախապատրաստական աշխատանքներ
20.07.2020«Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքն իր մեջ ընդգրկում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Երանոս, Ձորագյուղ, Գեղհովիտ, Լիճք, Վ.Գետաշեն, Ն.Գետաշեն, Մադինա, Մարտունի, Աստղաձոր, Զոլաքար, Ծովինար, Արծվանիստ, Վարդենիս, Ակունք, Ծովակ, Կարճաղբյուր, Լճավան, Մաքենիս, Խաչաղբյուր, Լուսակունք, Վանևան, Մեծ Մասրիկ, Նորակերտ, Գեղամասար, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ, Գավառ, Նորատուս համայնքներ՝ ջրօգտագործողների հողատարածքները։
Ընկերությունը ոռոգումն իրականացնում է ինքնահոս և մեխանիկական եղանակներով
Ոռոգման համակարգը կազմված է՝
1. ջրացքներից,
2. ջրատարներից,
3. մղման խողովակաշարերից,
4. ջրամբարներից:
«Մարտունի» տեղամասի ենթատարածքներում իրականացվել են հետևյալ աշխատանքները`
Ցանցերի մաքրում`
1. ձեռքով՝ 16,2 կմ,
2. մեխանիզմով՝ 18,8 կմ:
Ջրանցքների և ջրատարների նորոգում,
Մղման խողովակաշարերի (մետաղական, պոլիէթիլենային) և կցվածքների նորոգում՝
եռակցում`
1. հինը՝ նորով փոխարինում,
2. Ավազացեմանտային խառնուրդով հողային պատնեշների կառուցում,
3. խողովակաշարի փականների վերանորոգում և փոխարինում նորերով,
4. Կոմպենսատորների վերանորոգում,
5. Ջրընդունիչ ավազանների մաքրում աղբից:
«Վարդենիս» տեղամասի ենթատարածքներում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝
Ցանցերի մաքրում՝
1. ձեռքով՝ 0,25 կմ,
2. մեխանիզմով՝ 5,125 կմ,
Գետերի հունի մաքրում՝ էքսկավատորով:
Ջրընդունիչ ավազանների մաքրում և նորոգում,
Փականների տեղադրում:
«Գավառ» տեղամասի ենթատարածքներում իրականացված աշխատանքները՝
Գեղարքունիքի «Թիվ 1» և Լանջաղբյուրի «Թիվ 1» ջրամբարների մոտեցնող ջրանցքների
1. վերանորոգում,
2. մաքրում,
3. ընդունիչ հորի նորոգում:
Գեղարքունիքի «Թիվ 2» ջրամբարում նորոգման աշխատանքներ.
Ոռոգման ցանցերի մաքրում
1. ձեռքով՝ 7,75 կմ,
2. մեխանիզմով՝ 0,46 կմ:
Մղման խողովակաշարի
1. եռակցում,
2. նորոգում,
3. փոխարինում՝ հինը նորով,
4. փականների նորոգում:
Ջրընդունիչ ավազանի նորոգում,
Փլված հողային հունի չիմապատում:
Ընդհանուր`
Ոռոգման ցանցի՝
1. նորոգում՝ 4,94 կմ,
2. մաքրում,
ձեռքով՝ 24,19 կմ
մեխանիզմով՝ 24,4 կմ:
Նորոգվել են 12 պոմպակայաններ և խորքային հորեր,
վերանորոգվել են ընկերության մեքենա-մեխանիզմները:
Աշխատանքների արդյունքում «Գեղարքունիք» ՋՕԸ-ն պատշաճ կերպով իրականացնում է ջրամատակարարում։
« վերադառնալ ցանկ