«Արագածոտն» ՋՕԸ-ում 2020թ․ փետրվար ամսից սկսվել են ոռոգման համակարգերի նորոգման աշխատանքները
09.07.2020

2020թ.-ի՝ ոռոգման շրջանին ընդառաջ, գարնան նախապատրաստական աշխատանքների ընթացքում մաքրվել և վերանորոգվել են ինչպես միջտնտեսային, այնպես էլ ներտնտեսային ոռոգման համակարգերը։ Ջրանցքների չմաքրված ջրաբերուկները և տնտեսական աղբը գյուղական ու քաղաքային տարածքներից տեղափոխվել աղբավայր։
Բետոնային աշխատանքներ են կատարվել Օշականի մայր ջրանցքի, Նոր Ամանոսի BP-4-4 բաժանարարի, Աշտարակ քաղաքի, Ոսկեվազ, Կարբի, Օհանավան, Ապարան ենթատարածքների ջրանցքների վրա։
Օշական և Կարբի ենթատարածքների ոռոգման ջրանցքների վրա տեղադրվել են LP-40 տիպի վաքեր, վերանորոգվել են ինչպես հարթ, այնպես էլ փակ խողովակաշարի վրա տեղադրված մետաղական փականներ։ Կոտրված և հետագա օգտագործման համար ոչ պիտանի

Փակ խողովակաշարերում մետաղական խողովակների կոռոզիայի ենթարկված հատվածները փոխարինվել են նորերով։ Խցանված խողովակաշարերը էլ. եռակցման միջոցով կտրվել և մաքրվել են քարերից և տնտեսական աղբից։
Աշտարակի մայր ջրանցքի Քասախի կիրճի հատվածում լանջերից թափված ժայռաբեկորները կոտրվել և հեռացվել են ջրանցքից՝ ձեռքի գործիքների օգնությամբ։

Նոր հողատարածքներ ոռոգելու նպատակով տեղադրվել է 400գծմ պոլիէթիլենային խողովակ։
Վերականգնվել են պոմպակայանների պոմպային ագրեգատները, ինչպես գործարանում, այնպես էլ ընկերության ուժերով։
Գարնան նախապատրաստական աշխատանքների ընթացքում մաքրվել և վերանորոգվել են շուրջ 91կմ մայր և միջտնտեսային ջրանցքներ, 16.5կմ ջրանցքներ, 52 հիդրոտեխնիկական

«Արագածոտն» ՋՕԸ-ն ոռոգման շրջանի մեկնարկը տվել է համակարգը աշխատանքի պատրաստ վիճակում։
Ստորև կատարված աշխատանքների ամփոփ նկարագիրը.
• Ոռոգման ցանցերի մաքրում ձեռքով՝ 64.5կմ,
• Ոռոգման ցանցերի մաքրում մեխանիզմով՝ 53.8կմ,

• Ոռոգման ցանցերի նորոգում՝ 23.8կմ,
• ՀՏԿ-ների և ջրաչափական դիտակետերի նորոգում՝ 52 հատ,
• Պոմպակայանների և խորքային հորերի նորոգում՝ 6 հատ:
«Արագածոտն» ՋՕԸ-ում ջրամատակարարման մեկնարկը տրված է, ջրօգտագործողներին ըստ հայտերի մատակարարվում է ոռոգման ջուր։
