«Լոռի» ՋՕԸ-ի՝ 2020թ-ի ոռոգման շրջանին ընդառաջ իրականացված գարնան նախապատրաստական աշխատանքները
16.06.2020«Լոռի» ՋՕ ընկերության 2020թ.-ի գարնան նախապատրաստական աշխատանքներում նախատեսվել էր իրականացնել մաքրման, համակարգի նորոգման և կարգաբերման աշխատանքներ (պոմպակայաններ, ներտնտեսային ցանցեր, ջրարբիացման համակարգ, միջտնտեսային ջրանցքներ), ինչի արդյունքում «Լոռու ջրանցք» տեղամասում աշխատանքները սկսվել են ս/թ մարտ ամսից և ավարտվել ապրիլին։ Մայիսի 1-ի դրությամբ տեղամասն արդեն իսկ ամբողջությամբ պատրաստ էր ջրամատակարարման իրականացմանը:
Ինքնահոս եղանակով՝ Լեջան, Ագարակ, Կողես, Կարմիր Աղեկ, Մղարթ, Արևածագ, Արդվի, Այգեհատ, Ծաթեր և Օձուն բնակավայրերին :
Մեխանիկական եղանակով՝ Շնող, Այրում և Ճոճկան բնակավայրերին:
2020թ.-ի ջրօգտագործման պլանով «Լոռու ջրանցք» տեղամասում նախատեսվում է ոռոգել 685 հա հողատարածք, որից՝ 405.4 հա-ն ինքնահոս եղանակով, իսկ 280.2 հա-ն՝ մեխանիկական։
«Լոռի» ՋՕ ընկերությունը «Գետիկ» տեղամասում 2020թ-ի գարնան նախապատրաստական աշխատանքները սկսել է մայիս ամսից, քանի որ կլիմայական պայմաններից ելնելով այս տեղամասում ոռոգման շրջանն ավելի ուշ է սկսվում։ Ներկայումս աշխատանքները ընթանում են սահմանված կարգով:
2020թ.-ի ջրօգտագործման պլանով «Գետիկ» տեղամասում նախատեսվում է ոռոգել 655.2 հա հողատարածք, որից՝ 344.7 հա-ն ինքնահոս եղանակով, իսկ 310.5 հա-ն՝ մեխանիկական:
«Լոռի» ՋՕ ընկերության սպասարկման տարածքում գտնվող ոռոգման ցանցը ներառում է հողային և երեսապատված հունով, ինչպես նաև փակ խողովակաշարով ջրատարներ:
Ջրատարները մաքրվել են կենցաղային աղբից, բնահողից, վերանորոգվել են՝ զոդման և բետոնյա աշխատանքների միջոցով:
Նոր խողովակներով տեղ-տեղ փոխարինվել են նաև փակ խողովակաշարով ջրատարները:
Ամբողջովին մաքրվել է աղբից, ազատվել բնահողից և առափնյա թփերից Այրում-Ճոճկան ջրանցքը, Ճոճկանի տերտնտեսային ջրանցքը, Շնողի ջրանցքը, Օձունի ներտնտեսային ջրանցքը, «Լոռու Մայր» ջրանցքը, Հովհանդարի, Տաշիրի, Միսխանկայի և Ագարակի դոտացիոն ջրանցքները:
Այրում-Ճոճկան, Ճոճկան-1, Ճոճկան-2 և Շնող պոմպակայաններում կատարվել են ընթացիկ նորոգման աշխատանքներ:
Ամփոփելով մարտ-մայիս ամիսներին՝ ոռոգման շրջանին ընդառաջ, «Լոռի» ՋՕ ընկերության իրականացրած գարնան նախապատրաստական աշխատանքները, ունենք հետևյալ պատկերը.
1. Ոռոգման ցանցի մեքենամեխանիզմով մաքրում՝ 4.4 կմ (1432 խմ հող և ջրաբերուկներ),
2. Ոռոգման ցանցի ձեռքով մաքրման աշխատանքներ՝ 40.6 կմ (2600 խմ հող և ջրաբերուկներ),
3. Ոռոգման ցանցի նորոգում՝ 270 մ,
4. ՀՏԿ-ների /հիդրոտեխնիկական կառուցվածքներ/ և ջրաչափական դիտակետերի նորոգում՝ 42 հատ: