«Շենիկ» ՋՕԸ-ի՝ 2020թ-ի ոռոգման շրջանին ընդառաջ իրականացված գարնան նախապատրաստական աշխատանքները
14.06.2020
Ամփոփելով «Շենիկ» ՋՕԸ-ի սպասարկման տարածքում գտնվող՝ Շենիկ, Բաղրամյան 1, Բաղրամյան 2, Կողբավան, Երվանդաշատ, Բագարան, Վանանդ, Արտամետ, Տալվորիկ, Արգինա, Քարակերտ 1, Քարակերտ 2, Դալարիկ և Մյասնիկյան ենթատեղամասերում՝ 2020թ.-ի ոռոգման շրջանին ընդառաջ գարնան նախապատրաստական աշխատանքները, պետք է նշել, որ ոռոգման ցանցը ներառում է հողային և երեսպատված հունով, ինչպես նաև փակ խողովակաշարով ջրատարներ, որոնցում կատարվել են լայնածավալ աշխատանքներ։
Ամբողջովին մաքրվել, աղբից ու ջրաբերուկներից ազատվել են միջտնտեսային և ներտնտեսային բաժանարարները։
Ջրատարները մաքրվել են կենցաղային աղբից ու ջրաբերուկներից, իրականացվել են զոդման և բետոնյա աշխատանքներ։
Պոմպակայաններում և խորքային հորերում կատարվել են ընթացիկ նորոգման աշխատանքներ։
Ստորև իրականացված աշխատանքների ամփոփ նկարագիրը.
Մաքրման աշխատանքներ՝
. Մեքենամեխանիզմով՝ 304.3կմ
. Ձեռքով՝ 41.2կմ
Այդ թվում՝
. Միջտնտեսային ցանց՝ 7.5կմ

Նորոգման աշխատանքներ՝
. Ներտնտեսային ցանց՝ 77.2կմ
. Միջտնտեսային ցանց՝ 17.1կմ (բետոնյա)
. ՀՏԿ-ներ /հիդրոտեխնիկական կառուցվածքներ/ և ջրաչափական դիտակետեր՝ 68 հատ
. Պոմպակայաններ՝ 7 հատ

Փոխարինվել է՝
Շուրջ 58 գծմ տարբեր տրամաչափի խողովակաշարեր:


