«Եղեգնաձոր» ՋՕԸ-ում 2020թ․ փետրվար ամսից սկսվել են ոռոգման համակարգերի նորոգման աշխատանքները
09.06.2020
Ստորև ներկայացվում է իրականացված գարնան նախապատրաստական աշխատանքները՝ ըստ նախապես կազմված թերությունների ակտի և համապատասխան լուսանկարների։
1․ Ոռոգման ցանցի մեքենա մեխանիզմով մաքրում 22․97կմ
2․ Ոռոգման ցանցի ձեռքով մաքրում 37․7կմ
3․ Ոռոգման ցանցի նորոգում 57կմ
4․ՀՏԿ-ների /հիդրոտեխնիկական կառուցվածքների/ և ջրաչափական դիտակետերի նորոգում՝ 19 հատ
5․ Պոմպակայանների նորոգմում՝ 3 հատ
«Եղեգնաձոր» ՋՕ ընկերության սպասարկման տարածքում գտնվող ոռոգման ցանցերը ներառում են հողային, բետոնյա սալիկներով, բետոնյա վաքերով և փակ խողովակաշարով /մետաղական, ազբեստ և պոլիէթիլենային/ ջրատարներ։
Վերը նշված ջրատարները մաքրվել են բերվածքներից, նստվածքների հետևանքով շեղված բետոնյա վաքերը ուղղվել են և միացման հատվածներում կատարվել բետոնապատման, իսկ փակ խողովակների վրա՝ զոդման, անհրաժեշտությունից ելնելով նաև ձևափոխման աշխատանքներ։
Ընկերությունում ոռոգման ջրի մատակարարման, բաշխման, կորուստների կրճատման և հաշվառման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ընթացիկ տարում տեղադրվել է 9 ջրաչափ /ընկերությունում հաշվառված է 75 հատ/։
Ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել են, իսկ մնացած անավարտ աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ և էական ազդեցություն չունեն ջրամատակարարման վրա։ Ընկերության ցածրադիր և միջին գոտու սպասարկման տարածքներում ջրօգտագործողներին ըստ հայտերի մատակարարվում է ոռոգման ջուր։





