Հերքում «Ժողովուրդ» օրաթերթում Ջրային կոմիտեին վերաբերվող հրապարակման վերաբերյալ
04.06.2020www.armlur.am կայքում հրապարակվել է տեղեկատվություն՝ ջրային կոմիտեի «տանը կարված» դիմակներ ձեռք բերելու վերաբերյալ, որն ապատեղեկատվություն է, չունի իրականության հետ որևէ կապ և պարունակում է զրպարտչական բնույթի «տեղեկատվություն»։
Ջրային կոմիտեն ձեռք է բերել սերտիֆիկացված պաշտպանիչ դիմակներ «КиликияПлюс» արտադրող ընկերությունից (Беларусь, г. Минск, ул. Бабушкина, дом 90, офис 305), որոնք համապատասխանում են սահմանված բոլոր չափանիշներին։
Սույնով կտրականապես հերքում ենք ձեր կայքում տեղ գտած ենթադրությունները և ավելացնում, որ մենք բաց ենք մամուլի հետ աշխատանքներում և հորդորում ցանկացած նյութ հրապարակելիս՝ ամբողջական պատկեր ստանալու համար ճշտել նաև կառույցի պաշտոնական դիրքորոշումն ու կարծիքը տվյալ հարցի վերաբերյալ։
Ի գիտություն.

«Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը։