«Էջմիածին» ՋՕ ընկերությունը՝ ոռոգման շրջանին ընդառաջ, իրականացրել է մեծ ծավալով գարնան նախապատրաստական աշխատանքներ
31.05.2020

Այդ թվում՝
1. ոռոգման ցանցի մեխանիզմով մաքրում՝ 763 կմ
2. ոռոգման ցանցի ձեռքով մաքրում ՝ 82,8 կմ
3. ոռոգման ցանցի նորոգում՝ 91.0 կմ
4.ՀՏԿ-ների/հիդրոտեխնիկական կառուցվածքներ/ և ջրաչափական դիտակետերի նորոգում ՝ 36 հատ
5. խորքային պոմպերի և ջրհան կայանների նորոգում՝ 108 հատ
«Էջմիածին» ՋՕԸ-ն շահագործում է թվով 9 երկրորդ կարգի՝ շուրջ 86կմ ջրանցքներ, որոնց վրա կատարվելիք գարնան նախապատրաստական աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են։
«Էջմիածին» ՋՕԸ-ի սպասարկման տակ գտնվող ներտնտեսային ցանցը ներառում է հողային և երեսապատված հունով, ինչպես նաև փակ խողովակաշարով ջրատարներ:
2. ոռոգման ցանցի ձեռքով մաքրում ՝ 82,8 կմ
3. ոռոգման ցանցի նորոգում՝ 91.0 կմ
4.ՀՏԿ-ների/հիդրոտեխնիկական կառուցվածքներ/ և ջրաչափական դիտակետերի նորոգում ՝ 36 հատ
5. խորքային պոմպերի և ջրհան կայանների նորոգում՝ 108 հատ
«Էջմիածին» ՋՕԸ-ն շահագործում է թվով 9 երկրորդ կարգի՝ շուրջ 86կմ ջրանցքներ, որոնց վրա կատարվելիք գարնան նախապատրաստական աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են։

Ջրատարները մաքրվել են ջրաբերուկներից և կենցաղային աղբից, վերանորոգվել են՝ զոդման և բետոնյա աշխատանքների միջոցով:
Քայքայված երկաթբետոնյա կիսախողովակները մասնակիորեն փոխարինվել են նոր երկաթբետոնյա կիսախողովակներով:

Մետաղական խողովակաշարերով ջրատարները վերանորոգվել են, տեղ-տեղ փոխարինվել նորով և պատրաստ են ջրամատակարարմանը։
«Էջմիածին» ՋՕԸ-ի սպասարկման տակ գտնվող՝ աշնանը ապամոնտաժված թվով 166 խորքային հորերը և 32 ջրհան կայանները, ինչպես նաև տրանսֆորմատորները և ղեկավարման վահանակները մոնտաժվել են, այրված էլ. շարժիչները և պոմպերը վերանորոգվել։
Ս/թ. մայիսի 15-ից սկսած ՋՕԸ-ի սպասարկան տարածքում գտնվող բոլոր 42 համայնքներում ջրամատակարարումը մեկնարկել է։




