Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ
27.05.2020Հարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ։
Թեև հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն նրա դասերը հիմք հանդիսացան նոր սխրանքների կերտման և հայոց ազատատենչ ոգու դրսևորումների, հզոր պետականության ու ինքնիշխան պետության ստեղծման համար։
Գոյության երկու տարիների ընթացքում առաջին հանրապետությունն ունեցավ լուրջ ձեռքբերումներ, ինչպիսիք են՝ ազգային դրամը, օրհներգն ու զինանշանը, երևանի համալսարանն ու միակ խորհրդարանական ընտրությունները։
Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի մարտերը հայ ժողովրդի հավաքական կամքի ու անկոտրում ոգու վառ դրսևորումներն էին և անկասկած մայիսի 28-ը մեր պատմության ամենապայծառ էջերից է։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում խաղաղություն, մեծագույն հաջողություններ ու քաջառողջություն։