«Արմավիր» ՋՕԸ-ի՝ 2020թ-ի ոռոգման շրջանին ընդառաջ իրականացված գարնան նախապատրաստական աշխատանքները
21.05.2020

2020թ.-ի ապրիլի 18-ից «Ջրառ» ՓԲԸ-ից ընկերությունն արդեն իսկ ստացել է ոռոգման ջուր:
Գարնան նախապատրաստական աշխատանքների ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները՝
1. Առվահան աշխատանքներ՝ 1678.5 կմ
2. Ոռոգման ցանցի մաքրում՝ 98.460 կմ
3. Ոռոգման ցանցի նորոգում՝ 19.2 կմ
4.ՀՏԿ-ների/հիդրոտեխնիկական կառուցվածքներ/ և ջրաչափական դիտակետերի նորոգում՝ 69 հտ
5. Ջրհան կայանների և խորքային պոմպերի նորոգում ՝ 50 հտ:

«Արմավիր» ՋՕ ընկերության սպասարկման տարածքում գտնվող ոռոգման ցանցը ներառում է հողային և երեսպատված հունով, ինչպես նաև փակ խողովակաշարով ջրատարներ:
Ջրատարները մաքրվել են կենցաղային աղբից, բնահողից, իրականացվել են զոդման և բետոնավորման աշխատանքներ:

Երեսպատված հունով քայքայված ջրատարները փոխարինվել են նոր՝ երկաթբետոնյա կիսախողովակներով:
Նոր խողովակներով տեղ-տեղ փոխարինվել են նաև փակ խողովակաշարով ջրատարները:
Ամբողջովին մաքրվել, աղբից ու բնահողից ազատվել են Մարգարայի, Տանձուտի, Մրգաշատի, Փշատավանի, Նալբանդյանի միջ/տնտ ջրանցքները և Սև Ջրի հեռացնող ջրանցքը:

Ջրհան կայաններում և Խորքային հորերում վերանորոգվել և տեղադրվել են պոմպերը։
Ղարա Ղալայի, Հուշակերտի, Նոր Կեսարիայի և Զարթոնքի պոմպակայաններում կատարվել են ընթացիկ նորոգման աշխատանքներ:






