«Թալին» ՋՕԸ-ի՝ 2020թ-ի մարտ-ապրիլ ամիսներին ոռոգման շրջանին ընդառաջ իրականացված գարնան նախապատրաստական աշխատանքները
18.05.2020Ստորև ներկայացնում ենք «Թալին» ՋՕ ընկերության՝ 2020թ-ի մարտ-ապրիլ ամիսներին ոռոգման շրջանին ընդառաջ իրականացված գարնան նախապատրաստական աշխատանքները։
1. ոռոգման ցանցի մեխանիզմով մաքրման աշխատանքներ՝ 162,95կմ
2. ոռոգման ցանցի ձեռքով մաքրման աշխատանքներ՝ 132,4կմ
3. ոռոգման ցանցի նորոգման աշխատանքներ՝ 60,4կմ
4.ՀՏԿ-ների /հիդրոտեխնիկական կառուցվածքներ/ և ջրաչափական դիտակետերի նորոգման աշխատանքներ՝ 37 հտ
5. Պոմպակայանների նորոգման աշխատանքներ՝ 6 հտ
«Թալին» ՋՕ ընկերության սպասարկման տարածքում գտնվող ոռոգման ցանցը ներառում է հողային և երեսպատված հունով, ինչպես նաև փակ խողովակաշարով ջրատարներ։
Ջրատարները մաքրվել են կենցաղային աղբից, բնահողից, վերանորոգվել են զոդման և բետոնավորման աշխատանքների միջոցով։
Ամբողջովին մաքրվել՝ աղբից ու բնահողից ազատվել են միջտնտեսային և ներտնտեսային բաժանարարները։
Թալին N1, N7-ի առաջին աստիճանի /Սարալանջ/, N7-ի երկրորդ աստիճանի /Արեգ/, Դաշտադեմի, Շտրեկի պոմպակայաններում կատարվել են ընթացիկ նորոգման աշխատանքներ։
Ներքին գոտիներում, որն իր մեջ ներառում է Արագածավան, Արտենի, Արգինա, Լուսակն համայնքները՝ ավարտվել են գարնան նախապատրաստական աշխատանքները։
Այժմ աշխատանքներ են ընթանում վերին գոտում, որտեղ ջրամատակարարումը կատարվում է պոմպակայաններով և սեփական ջրաղբյուրներով։
« վերադառնալ ցանկ