Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը
07.05.2020Մայիսը հայ ազգի համար հաղթանակների և ցնծությունների ամիս է։ Մայիսի 9-ը յուրաքանչյուր հայի համար սովորական ամսաթիվ կամ տոն չէ։ Այն լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է, որը կրում է «Եռատոն» անունը։ Այս օրը նշվում են Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում՝ հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրումը, որը նորանկախ Հայաստանի պատմության ամենափառավոր էջերից է, և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։
Ամեն տարի այս օրը հայ ժողովուրդը համակվում է միասնության ու համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության զգացումներով։
Ջրային կոմիտեի ամբողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի՝ Հայրենական Մեծ պատերազմի և Շուշիի փառապանծ հաղթանակների տոնի կապակցությամբ։ Թող այս հաղթական տոնը առաջնորդի մեզ դեպի նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ։