ՀՀ կառավարությունն որոշում ընդունեց
22.04.20201. Թույլատրել «Ջրառ» ՓԲԸ-ին` մինչև 2020 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածը՝
1) ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպատակով բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ջուրը ջրօգտագործողների ընկերություններին մատակարարել առանց հասույթ ձևավորելու,
2) գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու նպատակով դրանք մայր ջրանցքների միջոցով բեռնաթափելու ժամանակ ոռոգման նպատակով մատակարարվող առաջին ջուրը հաշվառել և մատակարարել առանց հասույթ ձևավորելու,
2. Ջրօգտագործողների ընկերություններին սույն որոշման 1-ին կետով նախատեսված դեպքերում (բացառությամբ մեխանիկական եղանակով և ջրամբարներից մատակարարվող ջրի) մինչև 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց: