Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
22.04.2020
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ապրիլի 24-ը սոսկ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր չէ։ Այդ օրը հայ ժողովրդի ինքնության կարևորագույն տարրերից է, որը միավորում է համայն հայությանը։
Այսօր մենք անցնում ենք մարդկության պատմության հերթական խրթին փուլերից մեկը։ Համավարակային այս դժվարին պայմաններում՝ գլուխ խոնարհելով անմեղ զոհերի հիշատակի առջև, կոչ եմ անում Հայոց ցեղասպանության զոհերի և հրաշքով փրկվածների սերունդներին գոտեպնդվել, լինել միասնական ու էլ ավելի համախմբված։
Սա մեր պարտքն է նաև 1.500.000 ազնիվ նահատակների առջև։