Քննարկում՝ ջրաչափական համակարգերի արդիականացման վերաբերյալ
14.04.2020

«Լոկատոր» ընկերության հետ համագործակցությունը սկսվել է դեռևս նախորդ տարվանից, որի արդյունքում ջրաչափական դիտակետերում SCADA համակարգի մակարդակաչափերի միջոցով իրականացվում է ջրի ծավալների առցանց մոնիթորինգ՝ իրական ժամանակում։
Ընկերության ներկայացուցչի կողմից մանրամասն ներկայացվեց մոնիթորինգային ծրագրի հնարավորությունները, որի շուրջ մասնակիցների միջև տեղի ունեցավ ակիվ և արդյունավետ քննարկում։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն բոլոր այն ջրօգտագործող ընկերությունները, որոնք ջրառն իրականացնում են SCADA համակարգով, պայմանագրային հիմունքներով այդ ջրաչափերի սպասարկումը կհանձնեն «Լոկատոր» ընկերությանը, որն էլ նշված տարածքում կիրականացնի առցանց ջրաչափություն, տվյալների բազայի ստեղծում և դրանց հասանելիության ապահովում։