ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Այսօր Ջրային կոմիտեում կայացավ խորհրդակցություն, որը վարեց Կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը

17.03.2020 Այսօր Ջրային կոմիտեում կայացավ խորհրդակցություն, որը վարեց Կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը

Ջրային կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ղեկավարները Կոմիտեի նախագահին զեկուցեցին Կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների նպատակով իրականացրած աշխատանքների, ՀՀ վարչապետի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականների և դրանից բխող գործողությունների կատարման ընթացքի, ինչպես նաև, իրավիճակով պայմանավորված՝ առաջացած հարցերի վերաբերյալ:


Կոմիտեի նախագահին զեկուցվեց ոռոգման և խմելու ջրի համակարգի ընկերություններում գործող հանձնաժողովների արտահերթ նիստերի անցկացման մասին, որտեղ քննարկվել են ՀՀ վարչապետի հանձնարարականով «Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի (COVID-19) պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման պլան»-ից բխող կազմակերպչական հարցեր։


Վարակազերծող լուծույթների մեծ պահանջարկով պայմանավորված Կոմիտեում քննարկվեցին փոխօգնության կարգով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից հեղուկ քլորի որոշակի քանակության տրամադրման հարցը։


Խորհրդակցության ընթացքում հանձնարարվեց համակարգի կազմակերպություններին՝ ջրօգտագործողների ընկերություններին, «Ջրառ», «Մելիորացիա» և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ներին, սահմանված ընթացակարգով, տարեցներին, հղի կանանց և խրոնիկ հիվանդություններ ունեցող աշխատակիցների աշխատանքը կազմակերպել հեռահար կարգով։


Քննարկվեց նաև Կոմիտեի աշխատակազմի աշխատակիցների աշխատանքները հեռահար կազմակերպելու գործընթացը։ Որոշվեց Կոմիտեի ղեկավար սպասարկող տրանսպորտային պարկից առաձնացնել տրանսպորտային միջոցներ՝ աշխատակիցներին տեղափոխելու նպատակով։

Կրկնակի հրահանգավորեցին՝ վարքականոնների իմացության և իրազեկման նպատակով օգտագործել Առողջապահության նախարարության հրահանգները՝ որպեսզի առավել արդյունավետ ու օպերատիվ կազմակերպել Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի (COVID-19) պայմանավորված միջոցառումները:

Հանձնարարվեց համակարգի կազմակերպություններին խիստ վերահսկողություն սահմանել անձնակազմի առողջական վիճակի և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ուղղությամբ։

Կոմիտեի նախագահը նշեց, որ չեղարկվում են բոլոր արտերկրյա գործուղումներն ու միջոցառումները, իսկ երկրի ներսում իրականացնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:


Խորհրդակցության ընթացքում Կ․ Սարգսյանն անդրադարձավ նաև Կոմիտեի գործունեության հետ առնչվող մի շարք այլ հարցեր:

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ