Քաղաքացիների ընդունելություն Ջրային կոմիտեում
10.03.2020
ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում մարտի 6-ին սահմանված կարգին և ժամանակացույցին համապատասխան կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությունն անցկացրել են Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը ու ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ Կարեն Դաղբաշյանը:
Հանդիպման ընթացքում քաղաքացիները բարձրացրել են ոռոգման ջրի, դատական հայցերի, աշխատանքով ապահովելու, համայնքային նշանակության և իրավական աջակցության հարցեր։
Նախագահ Կարեն Սարգսյանը լսել է քաղաքացիների մտահոգությունները, հետաքրքրվել նրանց դիմումների ուսումնասիրության արդյունքներով։
Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերին Կոմիտեի նախագահի կողմից տրվել են համապատասխան պարզաբանումներ և ներկայացվել են լուծման տարբերակներ, ինչպես նաև մասնագիտացված ստորաբաժանման ղեկավարին հանձնարարվել է հնարավորության դեպքում ցուցաբերել աջակցություն:




« վերադառնալ ցանկ