Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մեսրոպյանը և Ջրային ՋՏ ԾԻԳ-ի տնօրեն Վահրամ Մկրտչյանը մասնակցել են «Ջրային ոլորտի ֆինանսավորում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը
17.12.2019Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մեսրոպյանը և Ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրեն Վահրամ Մկրտչյանը նոյեմբերի 26-ից 28-ը մասնակցել են Ֆիլիպինների Հանրապետության Մանիլա քաղաքի ԱԶԲ գլխավոր գրասենյակում կայացած «Ջրային ոլորտի ֆինանսավորում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը:
«Ջրային ոլորտի ֆինանսավորում» խորագրով կլոր սեղան-քննարկումը համատեղ նախաձեռնություն էր, որը մեկնարկել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ), Ջրի համաշխարհային խորհրդի և Նիդերլանդների կառավարության կողմից: Կլոր սեղան-քննարկումը տրամադրում է հանրային-մասնավոր գլոբալ հարթակ, որը կխթանի կառավարությունների, ֆինանսական կառույցների, միջազգային կազմակերպությունների, բարեգործների, ակադեմիական և քաղաքացիական հասարակություն ներկայացնող կազմակերպությունների գործողությունները՝ ջրային ոլորտի ֆինանսավորումը մեծացնելու համար:
Հանդիպմանը մասնակցել են նեկայացուցիչներ՝ նախարարություններից և գործակալություններից (ֆինանսների, ջրային ռեսուրսների, էկոնոմիկայի նախարարություններ), հանրային և մասնավոր ֆինանսական կառույցներից (ազգային և տարածաշրջանային զարգացման բանկեր, առևտրային բանկեր, ինստիտուցիոնալ ներդրողներ, գույքի կառավարիչներ, վենչուրային կապիտալ ֆիրմաներ, բարեգործներ և հիմնադրամներ): Հայաստանի Հանրապետությունից՝ որպես ներկայացուցիչներ հանդես են եկել Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ՝ Արթուր Մեսրոպյանը և Ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրեն՝ Վահրամ Մկրտչյանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել տվյալ տարածաշրջանի ջրային ոլորտում ֆինանսավորման մարտահրավերներն ու հնարավորությունները, առաջարկել մոտեցումներ և լուծումներ, ինչպես նաև՝ բացահայտումներ դրանց ընդլայնման մասով, խթանել կառուցողական պայմանավորվածություններ կառավարությունների, հանրային ու մասնավոր ֆինասնական կառույցների միջև՝ որոշակի գործողությունների առաջխաղացման հետագա ճանապարհին:
Հանդիպման ընթացքում հիմնական թեմաներն են եղել.
1. «Գնահատել բիզնեսի մեջ ջրային նախաձեռնությունը»,
2. «Խթանել համագործակցությունը անկախ շահագործողների միջև, PSOD հանրային-մասնավոր համագործակցությունը»,
3. «Հանրային-մասնավոր համագործակցության գրասենյակ և անկախ պատվիրատուներ»,
4. Միջավայրի բարելավում ջրային ծառայություններ մատուցող ընկերությունների համար,
5. Ջրային ոլորտի գնահատում,
Բոլոր թեմաների շուրջ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մեսրոպյանի և ՋՏ ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի կողմից ներկայացվել են օրինակներ ծրագրերի նախապատրաստման, իրականացման և մշտադիտարկման ու գնահատման ուղղություններով:
« վերադառնալ ցանկ