ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Հաշվետվություններ և հանձնարարականներ

06.12.2019 Հաշվետվություններ և հանձնարարականներ

Նոյեմբերի 5-ին ՏԿԵՆ ջրային կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Աբգարյանը, «Մելիորացիա» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Կ. Սարգսյանը և 15 ջրօգտագործողների ընկերությունների տնօրեններ:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՋՕԸ-երի 2019 թվականի գործունեության վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունները և տրվել են հանձնարարականներ գարնանային նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Քննարկումների արդյունքում վեր են հանվել 2019թ.-ի ոռոգման շրջանում ի հայտ եկած թերացումներ և բացթողումներ, որոնց վերաբերյալ տնօրենների կողմից ներկայացվել են համապատասխան պարզաբանումներ:

Կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանն իր հերթին կարևորել է ոռոգման ոլորտում առկա խնդիրները, այդ թվում՝ ոռոգման ջրամատակարարման հայտերի առավելագույնս բավարարման, հավաքագրման մակարդակի բարձրացման և ջրօգտագործողների ընկերությունների գործունեությունը բնութագրող այլ ցուցանիշների բավարարման հետ կապված հարցերը:

«Տարին ամփոփում ենք կատարված ու անելիք աշխատանքներով, նոր ծրագրերով և ջրային տնտեսությունում լրջագույն բարեփոխումներ իրականացնելու վճռականությամբ։ Շատ կարևոր է նաև վարձավճարների հավաքագրումը, որպեսզի գարնան նախապատրաստական աշխատանքներն ու ընթացիկ  սպասարկումը պատշաճ իրականացվեն»,- ասել է Հարություն Գուլյանը։

 

Հանդիպման ավարտին տրվել են նաև համապատասխան հանձնարարականներ՝ 2020 թվականի գարնան նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու և ոռոգման շրջանը պատշաճ կերպով սկսելու համար:

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ