Ջրային կոմիտեի և Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
29.11.2019

Հուշագիրը Կոմիտեի անունից ստորագրել է Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը և «Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Պ. Բալջյանը:
Փոխնախագահ Հարություն Գուլյանը կարևորել է ինստիտուտի գիտական ներուժը, հույս հայտնելով, որ այս հուշագրի ստորագրումն արդյունավետ և համապարփակ համագործակցության մեկնարկ կհանդիսանա:
Փաստել է, որ Ինստիտուտը կարևոր անելիք ունի Ջրային համակարգերի կառավարման մասնագետների ուսուցման և վերապատրաստման հարցում։ Մասնավորապես, ջրային տնտեսությունում մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում բախվում

Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի ներկայացուցիչ Պ. Բալջյանը ողջունելով ներկաներին իր հերթին գոհունակություն է հայտնել նման համագործակցության առիթով՝ նշելով, որ իրենց թիմը պատրաստակամ է իրենց փորձը և գիտելիքները փոխանցելու առումով։

Հուշագրով նախատեսվում է, որ կողմերը պայմանավորվում են մեկտեղել իրենց ջանքերը, միջոցներն ու փորձը՝ համագործակցելով հետևյալ ուղղություններով՝
Ջրային համակարգերի անվտանգության և արդյունավետ շահագործման ապահովման ուղղությամբ իրականացնել հիդրոհանգույցների զննում, խնդիրների բացահայտում, դրանց վերացմանն ուղղված լուծումների քննարկում, երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր, այդ թվում՝

Իր հերթին Ինստիտուտը պլանավորում է իրականացնել հիդրոտեխնիկական կառուցվածքների մշակման և

« վերադառնալ ցանկ