Սևանա լճի պաշտպանությունը՝ քայլերով
03.10.2019
Օգոստոսի 24-ին՝ Սևանա լճի պաշտպանության օրը, ԵՄՋՆ+ ծրագրի հետ համատեղ, «Հաղորդակցային աջակցություն Հայաստանում գետավազանային կառավարման մասնակցային պլանավորման գործողությունների պլանի իրականացմանը» ծրագրի շրջանակում, հետաքրքիր և ուսուցողական նախաձեռնություն է իրականացվել։ Լճի ափին մաքրության օր է հայտարարվել՝ Հայաստանի ջրային ռեսուրսների խնդիրների մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված մի շարք կանաչ նախաձեռնությունների շարքում, որին մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզի 18 համայնքների միջնակարգ դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները, օժանդակել է Գեղարքունիքի մարզպետարանը։
Միջոցառմանը մասնակցել են նաև Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, կոմիտեի աշխատակիցներ։
Մաքրման աշխատանքները սկսելուց առաջ դպրոցականներին է ներկայացվել 1978թ․ հիմնադրված «Սևան» ազգային պարկի բնապահպանական գործունեությունը, մասնագետները խոսել են ջրային ռեսուրսների պահպանության կարևորության և այդ գործում յուրաքանչյուր քաղաքացու դերի մասին։