ՋՕԸ-ների հետ քննարկվել են ֆինանսական կարգապահության հարցեր
02.10.2019

Օրակարգի հիմնական հարցերը ֆինանսական կարգապահության հետ էին կապված․ մասնավորապես, քննարկվել են ջրօգտագործողներին բաշխված ջրի դիմաց վճարումների, հին պարտքերի հավաքագրման, գնումների, ծախսերի հետ կապված ընդհանուր իրավիճակն ու ընթացիկ խնդիրները։
Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը նախ հետաքրքրվել է ՋՕԸ ղեկավարներից, թե ինչ վիճակում են ոռոգման ջրի վճարի հավաքագրումները․ընկերությունների հասույթի հիմնական մասն արդեն ձևավորված է, ոռոգման շրջանն էլ՝ եզրափակիչ փուլում։
Ըստ այդմ, հոկտեմբերի մեկի դրությամբ, գանձման տոկոսի ամենաբարձր


Ընդհանուր, բոլոր ՋՕԸ-ները միասին, ձևավորել են 5 մլրդ 401մլն դրամից ավելի հասույթ, որից գանձվել է 2մլրդ 711մլն-ից ավելին կամ՝ 50․2 տոկոսը, անցյալ տարի 38․6 էր։
Կոմիտեի նախագահը խոսել է նաև ծախսերի համակարգված, համամասնությամբ բաշխման մասին, հորդորել աշխատավարձերի պարտքեր ևս չկուտակել, հետևել նաև ջրօգտագործողների հին պարտքերի մարմանը, շարունակել պարտքերի մարման

Արձանագրվել է նաև, որ ՋՕԸ-ներն ընդհանուր մոտ 1 միլիարդ դրամի պարտք ունեն «Ջրառ» ընկերությանը։
Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանն անդրադարձել է ընկերությունների կազմակերպչական աշխատանքներին, նկատել, որ յուրաքանչյուր տեղամասում տարվող բացատրական աշխատանքից է նաև կախված վճարների հավաքագրման մակարդակը։ Հարություն Գուլյանն առաջարկել է ամսական ծախսերի վերլուծություն կատարել, լրացուցիչ հստակեցնել առաջնահերթությունները։
Կոմիտեի փոխնախագահը կարևորել է նաև ընկերությունների գնումների գործընթացի կանոնակարգումը, պարզաբանել, որ դրանք իրականացվելու են միասնական ծառայությամբ՝ ավելի թափանցիկ և արդյունավետ դարձնելու նապատակով։
Հարություն Գուլյանն առաջարկել է ընկերությունների ղեկավարներին՝ լիարժեք իրազեկել ջրօգտագործողներին, որ արդեն իսկ կարող են օգտագործած ոռոգման ջրի դիմաց վճարել նաև «Իզի Փեյ» վճարային համակարգերով։
ՋՕԸ-ներում շարունակվում է ոռոգվող հողերի հաշվառումը և դրան զուգահեռ, շարունակվում է ընկերությունների կողմից ներկայացվող տվյալների համադրումը GIS համակարգի արդյունքներին։
« վերադառնալ ցանկ