ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Չմշակվող հողերից՝ մինչ ֆինանսական կարգապահություն․ քննարկում Ջրային կոմիտեում

16.09.2019 Չմշակվող հողերից՝ մինչ ֆինանսական կարգապահություն․ քննարկում Ջրային կոմիտեում

Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենների հետ Ջրային կոմիտեում կայացած հերթական հանդիպման օրակարգում ընթացիկ իրավիճակի համակողմանի քննարկումն էր, խնդիրների վերլուծությունն ու լուծման ուղիների դիտարկումը։


Ըստ յուրաքանչյուր ՋՕԸ ներկայացրած տվյալների, ավարտվող ոռոգման շրջանն ամփոփում են վճարների թերհավաքագրումով, դեբիտորական հին պարտքերով, սակայն դրական միտումներով։


Մասնավորապես, «Էջմիածին» ընկերությունն ունի 1 մլրդ դրամից ավելի դեբիտորական պարտք, ծրագրված է, որ մինչ դեկտեմբեր ՋՕԸ-ն կկարողանա հավաքագրել մոտ 700մլն՝ ընթացիկ վճարներից և հին պարտքերից։


«Արտաշատում», օրինակ ոռոգման ջրի վճարների հավաքագրումը 47 տոկոս է կազմում կամ 345 մլն դրամ, ակնկալվում է, որ տարեվերջին կհասցնեն մոտ 70 տոկոսի։


Եթե 2018թ․ բոլոր ՋՕԸ-ներում համատարած հավաքագրման ցածր մակարդակ է եղել, ապա «Արարատում» այս տարի ցուցանիշը նվազել է անգամ անցյալ տարվա համեմատ։


«Արմավիր» ՋՕԸ դեպքում այս տարի հավաքագրվել է 296 մլն դրամ, նախատեսվում է տարեվերջին եռապատիկ ցուցանիշ ապահովել՝ նաև դեբիտորական զգալի պարտքերը նվազեցնելու ակնկալիքով։


Բոլոր ընկերությունների ֆինանսական ցուցանիշները քննարկելուց հետո Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանն ուշադրություն է հրավիրել ծախսերի արդյունավետությանն ու թափանցիկությանը, ինչպես նաև՝ աշխատավարձերի հարցին, որպեսզի ուշացումներ չլինեն և համակարգի մասնագետները կարողանան պատշաճ կատարել պարտականությունները։

Հարություն Գուլյանն անդրադարձել է նաև չմշակվող հողերին, ընկերությունների ղեկավարներին հորդորել տվյալներն ամբողջացնել, հստակ պատկերը ստանալ և այն փոխանցել Ջրային կոմիտե, որպեսզի ըստ այդմ հնարավոր լինի մոտեցում ու քաղաքականություն մշակել, լուծում տալ չմշակվող հողերի խնդրին։  

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ