ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Հանդիպում՝ ՋՕԸ վարչական խորհուրդների նախագահների հետ

15.09.2019 Հանդիպում՝ ՋՕԸ վարչական խորհուրդների նախագահների հետ

Ջրային կոմիտեում սեպտեմբերի 13-ին քննարկման են հրավիրվել Ջրօգտագործողների ընկերությունների վարչական խորհուրդների նախագահները։ Կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը նախ ներկայացրել է ընկերությունների՝ ոռոգման ջրի վճարների հավաքագրման մակարդակը, պարզաբանել, որ անցյալ տարվա նույն շրջանի համեմատ պատկերն, իհարկե, ավելի դրական է, սակայն բավարար չէ հանգիստ լինելու համար։ Ակնկալվում է, որ նոյեմբերի 1-ին ոռոգման ջրի վճարների հավաքագրումը պետք է հասնի 4 մլրդ դրամի։


«Շատ ավելի հավակնոտ ցուցանիշներ են դրված ընկերությունների առջև և մինչ տարեվերջ յուրաքանչյուր ՋՕԸ պետք է կարողանա ոչ միայն զգալի բարձրացնել գանձումների մակարդակը, այլև՝ զուգահեռ հավաքագրել ջրօգտագործողների նախորդ տարիների պարտքերը։ Այլ ճանապարհ չունենք, միայն այսպես կապահովվի ընկերությունների կենսունակությունը, որպեսզի ՋՕԸ-ները կարողանան նորմալ աշխատել, նաև համակարգի պահպանումն իրականացնել ու աշխատավարձ տալ աշխատակիցներին։ Հակառակ պարագայում Ջրօգտագործողների ընկերություններն մշտապես բեռ կդառնան պետության վրա, իսկ կառավարությունն էլ անընդհատ չի կարող նրանց պարտքերը մարել»,- ասել է Հարություն Գուլյանը։


Ընկերությունների գործունեության բարելավման հարցում Ջրային կոմիտեի նախագահի տեղակալը բարձր է գնահատում վարչական խորհուրդների դերը, պարզաբանում, որ նրանք պետք է ակտիվ մասնակցություն ունենան ՋՕԸ-ների կառավարմանը, լիարժեք իրականացնեն օրենքով իրենց վերապահված գործառույթները։


Վարչական խորհուրդների ղեկավարներին է ներկայացվել նաև ընկերությունների՝ պատվիրակված միասնական հաշվապահության գաղափարը, որպեսզի ֆինանսական դաշտն ավելի թափանցիկ ու կանխատեսելի լինի, ծառայությունն՝ ավելի որակյալ։ Նրանք դրական են գնահատել նման հնարավորությունը, սակայն խոսել նաև նախապատրաստական աշխատանքների անհրաժեշտության մասին, մասնավորապես, օրենսդրական փոփոխությունների։


Կոմիտեի փոխնախագահն առաջարկել է ՋՕԸ-ների վարչական խորհուրդների նախագահների հետ հանդիպումները դարձնել պարբերական, ցանկալի է, ամիսը՝ մեկ, որպեսզի կարողանան ավելի օպերատիվ գործել և ակտիվացնել խորհուրդների գործունեությունը։

 

 

 








« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ