ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրային կոմիտեի նախագահը Կորեայում աշխատաժողովի է մասնակցել

08.09.2019

Սեպտեմբերի 4-5-ը Կորեայի Հանրապետության Դեգու քաղաքում կայացել է Ասիայի տարածաշրջանի երկրների ջրային ոլորտի կայուն զարգացման խթանմանն ուղղված` «ԿԶՆ 6 քաղաքականության աջակցման համակարգի օգտագործում» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցել է նաև ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը:


Աշխատաժողովի առաջին օրը ներկայացվել է ոլորտի կայուն զարգացմանը միտված ՄԱԿ-ի գործունեությունը, համընդհանուր նախաձեռնություններն՝ ուղղված գլոբալ մոնիտորինգին, ԿԶՆ 6 տվյալների պորտալին, ԿԶՆ քաղաքականության աջակցման համակարգի կիրառմանը: Այնուհետև աշխատաժողովի մասնակիցներն այցելել են Կորեայի ջրային համալիր, ծանոթացել համակարգի առանձնահատկություններին: Համալիրն ուղղված է ջրային ոլորտի բիզնեսի զարգացմանը, այդ թվում՝ ընկերությունների համար բարվոք միջավայրի ապահովմամբ, ջրային կառավարման տեխնոլոգիական նորարարությունների խթանմամբ, ոլորտում տաղանդների հայտնաբերմամբ և զարգացմամբ, ակտիվորեն համաշխարհային շուկա մուտք գործելու ընթացակարգերի մշակմամբ:


Աշխատանքային երկրորդ օրը ներկայացվել է հյուրընկալ երկրի փորձը՝ ԿԶՆ 6-ի քաղաքականության աջակցման համակարգի կիրառման տեսանկյունից:


Հայաստանի Ջրային կոմիտեի նախագահը, տարածաշրջանը ներկայացնող մի քանի այլ երկրների ներկայացուցիչների հետ, մասնակցել է ներկայացված փորձի քննարկմանը, տեսակետ ներկայացրել, որ հեռահար նպատակների դեպքում, ինչպիսին է ԿԶՆ 6-ը, խնդիրների լուծումը նպատակահարմար է դիտարկել պետական հոգածության ներքո և քաղաքական հստակ որոշումների պարագայում, որպեսզի լուծումներն արդյունավետ լինեն: Վարդան Մելքոնյանը խոսել է նաև ԿԶՆ 6 մոնիտորինգի շրջանակում 2017թ․ Հայաստանի փորձի մասին, որն իր լուման է ունեցել տվյալների գլոբալ հավաքագրման մեջ:


Մինչև 2030թ. Կայուն զարգացման նպատակներին հասնելն, ակնկալվում է, որ երկրները, կայունությանն ուղղված իրենց ճանապարհին կհասնեն կարևոր փուլերի, քանի որ ջրամատակարման և ջրահեռացման հաջող կառավարումը ուղղակի կամ անուղղակի ջրային ոլորտի ԿԶՆ 6 այլ ցուցանիշների հիմքն է։


Եթե երկրները ցանկանում են հասնել ԿԶՆ 6-ի իրականացմանը, պետք է գնահատեն իրենց ներկա ազգային առաջընթացի արդյունավետությունը: Սա նշանակում է սահմանել բացերը և թերությունները, բարելավել դրանք գործող քաղաքականությունների, գործողությունների պլանի, շրջակա միջավայրի պահպանությունը խթանելու միջոցով:

Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը համաժողովի մասնակիցներին վստահեցրել է, որ ներկայում փորձում ենք առաջ շարժվել և որպես ՄԱԿ անդամ երկիր, հետևել բոլոր նախաձեռնություններին, ինչպիսիք են ԿԶՆ 6 պորտալի՝ Հայաստանի մասով տվյալների ներդրման աշխատանքներին՝ միջոլորտային մոնիտորինգի խմբի համատեղ աջակցությամբ: 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ