Սևանա լճի պաշտպանությունը՝ քայլերով
25.08.2019ԵՄՋՆ+ (Եվրամիության ջրային նախաձեռնություն պլյուս) ծրագիրը մեկնարկել է 2016թ․ սեպտեմբերին, չորս տարի ժամկետով, ԵՄ կողմից Արևելյան գործընկերության երկրներում ջրային ոլորտում իրականացվող ամենախոշոր ծրագիրն է: Այն աջակցում է 6 գործընկեր երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա)՝ համապատասխանեցնելու իրենց օրենսդրությունը ջրի կառավարման բնագավառում իրականացվող ԵՄ քաղաքականությանը։
ԵՄՋՆ+ ծրագիրը աջակցում է Հայաստանին՝ մասնավորապես, Սևանի ավազանի և Հրազդանի գետավազանի կառավարման պլանների մշակման, ինչպես նաև ջրի որակի ստուգման ժամանակակից լաբորատորիաների ստեղծման գործում։
Օգոստոսի 24-ին՝ Սևանա լճի պաշտպանության օրը, ԵՄՋՆ+ ծրագրի հետ համատեղ, «Հաղորդակցային աջակցություն Հայաստանում գետավազանային կառավարման մասնակցային պլանավորման գործողությունների պլանի իրականացմանը» ծրագրի շրջանակում, հետաքրքիր և ուսուցողական նախաձեռնություն է իրականացվել։ Լճի ափին մաքրության օր է հայտարարվել՝ Հայաստանի ջրային ռեսուրսների

Միջոցառմանը մասնակցել են նաև Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, կոմիտեի աշխատակիցներ։
Մաքրման աշխատանքները սկսելուց առաջ դպրոցականներին է ներկայացվել 1978թ․ հիմնադրված «Սևան» ազգային պարկի բնապահպանական գործունեությունը, մասնագետները խոսել են ջրային ռեսուրսների պահպանության կարևորության և այդ գործում յուրաքանչյուր քաղաքացու դերի մասին։
Ընդհանուր ուժերով մաքրվել է Սևան ազգային պարկի Նորաշեն և Ծովազարդ համայնքների միջև ընկած մոտ 500 մետր առափնյա տարածք։ Միջոցառման կազմակերպիչը «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ –ն էր։
Այնուհետև տեղում ասուլիս է կայացել՝ Սևանա լճի ավազանի հիմնախնդիրների վերաբերյալ, որին մասնակցել են Ջրային կոմիտեի, շահագրգիռ պետական մյուս կառույցների ներկայացուցիչները։


