Ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրեն է նշանակվել Վահրամ Մկրտչյանը
26.06.2019

Այսօր Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը Ջրային տնտեսության ԾԻԳ-ի աշխատակազմին է ներկայացրել գրասենյակի նորանշանակ ղեկավար Վահրամ Մկրտչյանին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 27-ի թիվ 836-Ա որոշմամբ, «հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 531-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը՝ Վահրամ Մկրտչյանը նշանակվել է Ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը»:
Կոմիտեի նախագահը կարևորել է գրասենյակի թիմային աշխատանքը՝ ոլորտի ծրագրերի իրականացման գործում, մաղթել, որ դրանք բարձր արդյունավետությամբ իրագործվեն։
Վահրամ Մկրտչյանը ողջունել է աշխատակազմին, հակիրճ ներկայացրել իր անցած մասնագիտական ճանապարհը, հույս հայտնել, որ թիմային աշխատանքն արդյունավետ կլինի։
« վերադառնալ ցանկ
