ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Պետք է գնանք ամեն կաթիլ ջրի ետևից․ Ջրային կոմիտեի նախագահ

24.06.2019 Պետք է գնանք ամեն կաթիլ ջրի ետևից․ Ջրային կոմիտեի նախագահ

Ջրային կոմիտեում հունիսի 24-ին հերթական խորհրդակցությանն են հրավիրվել Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները՝ քննարկելու ոռոգման շրջանի խնդիրները։ Ընկերությունների ղեկավարները ներկայացրել են ընթացիկ իրավիճակն ու գանձումների մակարդակը։ Կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը հիշեցրել է, որ ջրի արդար բաշխմանը զուգահեռ, կարևոր է նաև գանձումների պատշաճ մակարդակի ապահովումը, կորուստների նվազեցումը, որպեսզի հնարավոր լինի ապահովել համակարգի անխափան աշխատանքը։

 

«Գիշեր-ցերեկ, օրվա ցանկացած պահի, պետք է գնալ յուրաքանչյուր կաթիլ ջրի ետևից․ կորուստները պետք է նվազագույնի հասցնենք, լիարժեք վերահսկողություն սահմանենք ջրի ամբողջ շղթայի բոլոր օղակներում։ Աշխատելու ենք թափանցիկ, հրապարակային։ Տեսանելի է լինելու բոլորիս յուրաքանչյուր քայլը և այս մոտեցումը կիրառելու ենք նաև գանձումների հարցում»,- ասել է Ջրային կոմիտեի նախագահը։

 

Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը ներկայացրել է ընկերությունների կողմից վճարների գանձման օպերատիվ տվյալները, անդրադարձել մտահոգող ցուցանիշներին և հիշեցրել, որ կանխիկ շրջանառություն չպետք է լինի, գումարները պետք է հավաքագրվեն բանկային կամ փոստային ծառայությունների միջոցով, մինչև ավելանան նաև վճարային համակարգերի ծառայությունները։ «Ոռոգման թեժ շրջանում ենք և շատ կարևոր է այս ընթացքում աշխատանքների բարձր արդյունավետության ապահովումը։ Ջրօգտագործողների ընկերությունները պետք է գործեն հստակ, շահառուների հետ միշտ կապի մեջ լինեն և պատասխանատու լինեն ջրի արդար ու համաչափ բաշխման համար։ Ջրօգտագործողներից նաև դժգոհություններ ենք ստանում, որ չեք արձագանքում թեժ գծի զանգերին։ Այս հարցում ևս հետևողական եղեք»,-հանձնարարել է Ջրային կոմիտեի փոխնախագահը։

 

ՋՕԸ ղեկավարների հետ հանդիպմանը անդրադարձ է եղել նաև կանոնակարգված աշխատանքի կարևորությանը, կոմիտեի նախագահը պահանջել է ջրօգտագործողների հետ աշխատել առավելագույնս թափանցիկ և արագ արձագանքել բարձրացված հարցերին:

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ