ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Հանրային քննարկում՝ Ջրային կոմիտեում

16.06.2019 Հանրային քննարկում՝ Ջրային կոմիտեում

Ջրային կոմիտեում հունիսի 14-ին հանրային քննարկում է կայացել՝ ՀՀ 2020-2022թթ. ՄԺԾԾ-ի /Միջնաժամկետ ծախսային ծրագրեր/, ներառյալ եկող տարվա պետական բյուջեի հայտի նախագծերի, ինչպես նաև դրանց հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների քննարկման նպատակով։

 

Քննարկմանը մասնակցել են Հանրային խորհրդի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կոմիտեի աշխատակիցներ։ Կառույցի գլխավոր քարտուղար Սամսոն Զատիկյանը ներկայացրել է օրակարգը, քննարկվելիք հարցերի հիմնական ուղղությունները, ֆինանսական բաժնի պատասխանատու Աննա Մարգարյանը մանրամասն ներկայացրել է իրավիճակը՝ ջրային տնտեսության ճյուղերում, խմելու և ոռոգման համակարգերում, ինչպես նաև իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունները։

 

Ըստ այդմ, 2018թ․ հանրապետությունում գործող ջրօգտագործողների 15ընկերությունների գործունեության արդյունքներով ապահովվել է 92.89 հազ. հա հողատարածքների կայուն ջրամատակարարումը։ Ոռոգման ջրամատակարարման ծառայությունների դիմաց վճարների գանձումը կազմել է շուրջ 3,24 մլրդ դրամ կամ 48 %, ինչի արդյունքում առաջացել են դեբիտորական պարտքեր։

 

2018 թվականի սակավաջրության և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով համակարգն ունեցել է էլեկտրաէներգիայի գերածախս: Ոռոգման ոլորտում էլեկտրաէներգիայի ծախսը կազմել է 168.3 մլն կՎտ ժ կամ 6.51 մլրդ դրամ:Ոռոգման համակարգի ընկերությունների ֆինանսական կենսունակության ապահովմանը սպառնացող հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ ոլորտի կրեդիտորական պարտքերի խնդիրը։

 

Ոռոգման ծառայությունների արդյունավետության բարձրացման, ծառայությունների մատուցման շարունակականության ապահովման ու մատչելիության պահպանման, համակարգի ընկերությունների ֆինանսական կենսունակության և կայունության բարելավման, ոռոգման համակարգերի և ենթակառուցվածքների պահպանման, արդիականացման նպատակով, ինչպես նաև, ջրօգտագործողների ընկերությունների ինստիտուցիոնալ կարողությունների հետագա հզորացման ակնկալիքով 2020-2022թթ. շարունակական ֆինանսական ներդրումների կարիք կա։

 

Համակարգում կարևոր են նաև ջրաչափությունն ու արդյունավետ կառավարումը, ինչն ապահովելու համար մայր և երկրորդ կարգի ջրանցքների բաժանարար կետերում SCADA համակարգով հագեցած շուրջ 2100 ջրաչափական սարքավորումներ կտեղադրվեն։
 
Աննա Մարգարյանը մանրամասն անդրադարձել է նաև Արփա-Սևան թունելի տեխնիկական վիճակին, հիմնանորոգման՝ իրականացվող ու շարունակվելիք աշխատանքներին։
 
Ջրամատակարարման ոլորտում առաջնահերթ խնդիրներից է 560 համայնքների՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում չգտնվելը։ Այս համայնքները հիմնականում չունեն ջրամատակարարման և ջրահեռացման որակյալ համակարգեր, ծառայությունների որակը բավականին ցածր է, իսկ կառավարումը՝ կամայական։
  
Ջրային տնտեսությունում իրականացվող վարկային ու դրամաշնորհային ծրագրերն ուղղվում են առաջնահերթ, անհետաձգելի աշխատանքներին՝ ոռոգման համակարգերի արդիականացման, կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով։
 
Ոլորտում նաև նոր նախաձեռնություններն են քննարկվում, դիտարկվում դրանք կյանքի կոչելու հնարավոր տարբերակները։ Մասնավորապես, դրանք առնչվում են հակահեղեղային միջոցառումներին, փոքր և միջին ջրամբարաշինությանը, չսպասարկվող բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցմանը։
 
Կատարվում են մանրամասն ուսումնասիրություններ՝ ծրագրերի իրականացվելիությունը գնահատելու և հետագայում սահմանված կարգով ընթացք տալու նպատակով:
 
Քննարկման մասնակիցները մի շարք հարցեր են ուղղել մասնագետներին, որոնց սպառիչ պարզաբանումներ են տրվել։
 
 
 
 
« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ