ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրօգտագործողների բարձրացրած հարցերին սպառիչ պատասխան է տրվել

04.06.2019 Ջրօգտագործողների բարձրացրած հարցերին սպառիչ պատասխան է տրվել

Այսօր Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանն ընդունել է «Կոտայք» ՋՕԸ մի խումբ ջրօգտագործողների, որոնց այցի շարժառիթը դժգոհությունն էր ոռոգման ջրի սակագնից։ Քաղաքացիները Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքից են, և քանի որ գյուղը շատ մոտ է Արզնի-Շամիրամ ջրանցքին, առաջարկում են ջուրն ուղիղ վաճառել իրենց՝ շրջանցելով «Կոտայք» ՋՕԸ-ն։

Կոմիտեի փոխնախագահը պարզաբանել է, որ նման բան հնարավոր չէ, քանի որ հակաօրինական կլինի նման քայլի գնալը և ոչ արդարացի՝ մյուս ջրօգտագործողների նկատմամբ։ Հարություն Գուլյանը պարզաբանել է, որ հանրապետությունում ավելի քան տասը տարի անփոփոխ գործում է ոռոգման ջրի միասնական սակագին, 11դրամ՝ 1 խ/մ-ի համար, անկախ ինքնարժեքից։ Ոռոգման ջրի ինքնարժեքը շատ ավելին է, սակայն կառավարությունը սուբսիդավորում է, դրանով հնարավորություն ընձեռում՝ սակագինը պահել ցածր մակարդակի վրա: Իսկ միասնական սակագինը հնարավորություն է տալիս հավասար պայմաններ ստեղծել բոլոր ջրօգտագործողների համար՝ անկախ ջրաղբյուրների հասանելիությունից ու մատակարարման եղանակից /մեխանիկական կամ ինքնահոս/։

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ