ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Մարմարիկի ջրամբարն այս տարի առաջին անգամ ամբողջովին լցվել է

04.06.2019 Մարմարիկի ջրամբարն այս տարի առաջին անգամ ամբողջովին լցվել է

float: left; clear: both; margin-right: 18px;Մարմարիկի ջրամբարը տեղակայված է ՀՀ Կոտայքի մարզի Արտավազ համայնքից 0.5 կմ հեռավորության վրա/ Հրազդան քաղաքից՝ 25 կմ, Երևանից՝ 80 կմ, Մարմարիկ գետի հունում:

Ջրամբարն ունի 55 մ բարձրությամբ պատվար, 24 միլիոն խ/մ ընդհանուր ծավալ և 23 միլիոն խ/մ օգտակար ծավալ: Ջրամբարի վերականգնմանն օժանդակել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Պատվարների անվտանգության ծրագիրը»:
Մարմարիկի ջրամբարն իր նշանակությամբ՝ «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքով դասվում է պետական նշանակության օբյեկտների ցանկում:

Նախապատմություն

Ջրամբարի շինարարությունն ավարտվել էր 1974 թ., 1975թ. շահագործման հանձնելուց հետո, առաջին ջրալցման ժամանակ, դեռևս ամբողջ ծավալով չլցված, ջրամբարը վթարվել է․ պատվարի ներքին շեպը, ապա և մոտ 500 հազար խ/մ բնահող սահել են դեպի ստորին բիեֆը։ Այստեղ էլ ավարտվել է ջրամբարի պատմության խորհրդային շրջանը։

Անկախ Հայաստանում, տնտեսության վերականգնման հրամայականով, օրակարգ է մտել նաև Մարմարիկի ջրամբարի վերականգնման հարցը։ Պատվարների անվտանգության ծրագրի (2000-2009 թթ.) շրջանակում 2003-2004 թթ. իրականացված հետազոտություններն ի հայտ են բերել, որ ջրամբարը պոտենցիալ վտանգի աղբյուր է ներկայացնում պատվարի ստորին հոսանքներում ապրող մոտ 142000 մարդկանց համար: Ջրամբարի կառուցվածքներից ամենավտանգավորը շինարարական թունելն էր: Այն գործում էր մոտ 35 տարի, չնայած նախագծված էր որպես ժամանակավոր աշխատող կառուցվածք` 5-6 տարվա ծառայության ժամկետով: Շինարարական թունելի ներսում ցանկացած փլուզման դեպքում ջուրը կկուտակվեր ջրամբարում և կթափվեր պատվարի վրայով` առաջացնելով վերջինիս լվացումը: Մարմարիկի պատվարի վերականգնման պատճառներից առաջնայինը անվտանգության նկատառումներն էին:

Բոլոր նախագծային աշխատանքներն ավարտվել են 2005 թ. հուլիսին, իսկ շինարարական աշխատանքները սկսվել են 2006 թ. օգոստոսին` Պետական փորձաքննության և բնապահպանության տեսչության կողմից բնապահպանական ազդեցության գնահատման հաստատումից հետո։

Պատվարը վերականգնվել է 2011թ.:

Ջրամբարի վերականգնման նախագիծը կազմվել է «Հայհիդրոէներգա-նախագիծ» ՓԲԸ կողմից, վերականգնման նախագծի գլխավոր ճարտարագետը Կ. Գնդոլյանն է:

Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Սահակյանշին», «Հորիզոն-95» և «Արխմոնստրոյ» ընկերություններից կազմված կոնսորցիումը, իսկ վերահսկողությունը` «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ն:

Շահառուներ

Մարմարիկի պատվարի վերականգնումը բարձրացրել է պատվարից ներքև գտնվող 20 համայնքներում ապրող 142000 մարդկանց անվտանգության մակարդակը և որոշ համայանքների ոռոգման ջրապահովության խնդիր լուծել:

Տնտեսական օգուտներ

• Վերականգնված պատվարը հնարավորություն է տալիս կարգավորել Մարմարիկ գետի հոսքը: Այն կանխում է գարնանային վարարումների հնարավոր ավերածությունները և վնասը, որոնք տարեկան կազմում էին ավելի քան 100 000 ԱՄՆ դոլար:
• Մարմարիկի ջրամբարի շահագործման շնորհիվ ջրի բացթողումները Սևանա լճից նվազել են տարեկան 23 միլիոն խ/մ-ով:
• Կոտայքի մարզի 1600 հա գյուղատնտեսական հողատարածք ստանում է մոտ 9 միլիոն խ/մ ոռոգման ջուր (Մեղրաձորի, Աղավնաձորի, Մարմարիկի, Փյունիկի և Հրազդանի բնակեցված տարածքները):
• Մխչյանի պոմպակայանում խնայվում է տարեկան 10.9 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, քանի որ համապատասխան ծավալի ջուրը (մոտ 14 միլիոն խ/մ) Արտաշատի մայր ջրանցքին տրվում է ինքնահոսով:
• Ջրի նույն ծավալը (մոտ 14 միլիոն խ/մ)` անցնելով Սևան-Հրազդանի հիդրոէլեկտրակայանների (ՀԷԿ) կասկադով, տարեկան կարտադրի մոտ 21 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա:

Ֆինանսավորում

• Հայաստանի Հանրապետություն` 3.1 միլիոն ԱՄՆ դոլար (կամ 1.25 միլիարդ դրամ)
• Համաշխարհային բանկ` $9.5 միլիոն ԱՄՆ դոլար (կամ 3.62 միլիարդ դրամ)

Շահագործում

Մարմարիկի ջրամբարի առաջին ջրալցումը սկսվել է 2013թ. մարտին:

Թունելի ամրացման ու թունելում նոր ճնշումային ջրթող խողովակաշարի մոնտաժման աշխատանքներն ավարտվել են 2014թ. և ջրամբարի ջրալցումը վերսկսվել է 2014թ. մարտին:

Համաձայն առաջին ջրալցման գործընթացի նախագծի՝ ջրամբարն ամբողջ ծավալով պետք է լցվեր 4 տարում՝ չուրս փուլով: Համաձայն այդ նախագծի, ջրամբարում կուտակվող ջրի յուրաքանչյուր փուլի համար սահմանված ջրի հորիզոնին հասցնելուց հետո ՝ կուտակված ջուրը չպետք է օգտագործվեր, այն պետք է պահվեր ջրի անփոփոխ հորիզոնով որոշակի ժամանակ, որից հետո իրականացվեր հաջորդ փուլը, ինչը և տարեցտարի իրականացվել է։

1-ին փուլ՝ - 270 օր
2-րդ փուլ՝ - 365 օր
3-րդ փուլ՝ - 290 օր
4-րդ փուլ՝ - 180 օր

Ջրամբարի վերականգնումից հետո Մարմարիկի ջրամբարում 2013-2018թթ. առավելագույն կուտակված ջրի ծավալները եղել են՝

2013թ․ մայիսի 31-ին.՝ 10,45 մլն/մ
2014թ. հունիսի 27-ին՝ 17.28 մլն խ/մ
2015թ. հուլիսի 4-ին՝ 21.26 մլն խ/մ
2016թ․մայիսի 31-ին՝ 19.97 մլն խ/մ
2017թ. հունիսի 23-24-ին՝ 21.69 մլն խ/մ
2018թ. հունիսի 6 –ին՝ 10․808մլն խ/մ
2019թ. մայիսի 27-ին ջրամբարն առաջին անգամ լցվել է ամբողջ ծավալով՝ մոտ 24 մլն խ/մ և սկսել է աշխատել հեղեղային ջրթող կառուցվածքը, որով ջրամբար մուտք գործող հեղեղային ջրերն անվնաս ու ապահով տեղափոխվել են ներքին բիեֆ՝ գետահուն:

Ջրամբարի՝ ամբողջ ծավալով լցնելու խնդիրը 2014-2015թթ. չի լուծվել, քանի որ այդ տարիների բնակլիմայական չոր, սակավաջուր պայմաններով թելադրված՝ ջրամբարում կուտակված և գետահոսքի ջրի ամբողջ ծավալն Հրազդան գետի ջրալրման ճանապարհով ուղղվել է Սևան-Հրազդանյան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման խոշոր համակարգերի՝ Արզնի-Շամիրամի, Ստորին Հրազդանի, Արտաշատի մայր ջրանցքների իշխման ու սպասարկման տակ գտնվող ոռոգելի տարածքների ջրապահանջարկի բավարարմանը՝ այդ չափով նվազեցնելով Սևանա լճից նույն նպատակով իրականացվող ջրի թողքերը:




 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ