ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Վերականգնվում է Արզնի-Շամիրամ ջրանցքի վթարված հատվածը

16.05.2019

Մայիսի 16-ի լուսադեմին վթար է գրանցվել Արզնի-Շամիրամ ջրանցքի Բյուրականի ակվեդուկի հատվածում, որի հետևանքով արտահոսող ջուրը հեղեղել է մերձակա հողատարածքը։ Ջրի ճնշումից վնասվել է ակվեդուկի ներսի մետաղական հատվածը, ինչի արդյունքում էլ արտահոսք է սկսվել։


Տեղեկացնենք, որ վթարի արձանագրման պահին անմիջապես դադարեցվել է ջրի մատակարարումը՝ շուրջ 100 կմ երկարություն ունեցող Արզնի-Շամիրամ ջրանցքով, իսկ ջրանցքի դատարկվելու համար, բնականաբար, լրացուցիչ ժամանակ էր պետք։ Ջրանցքի դատարկվելուն պես սկսվել են վերականգնման աշխատանքները, որոնք, ելնելով ծավալից, օրեր կտևեն։


Դեպքի վայր են մեկնել Ջրային կոմիտեի ներկայացուցիչները, «Ջրառ» ՓԲԸ մասնագետները, որոնք վստահեցնում են, որ հնարավոր ամեն ինչ կարվի՝ աշխատանքն արագ ավարտելու և ոռոգման ջրամատակարարումը ջրանցքով օր առաջ վերականգնելու համար։

Տեղեկացնենք նաև, որ Արզնի-Շամիրամ ջրանցքի 9 ակվեդուկները վթարային վիճակում են, հրատապ հիմնանորոգման կարիք ունեն, որոնցից մեկն էլ Բյուրականի հատվածում է։ Ակվեդուկները ներառված են Ոռոգման համակարգի արդիականացման ծրագրում /ՈՀԱԾ/, և ոռոգման շրջանի ավարտից հետո, համաձայն ժամանակացույցի, կսկսվեն հիմնանորոգման աշխատանքները։ Ընդ որում, 9-ից 2-ն ամբողջությամբ կփոխարինվեն նորերով, որոնցից մեկը Բյուրականինն է, մյուսը՝ Ուջանում, իսկ մնացած 7-ը հիմնավոր նորոգման կենթարկվեն։


 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ