ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Նոր պարտքերի կուտակումը համակարգում պետք է բացառվի

10.04.2019 Նոր պարտքերի կուտակումը համակարգում պետք է բացառվի

Այսօր՝ ապրիլի 11-ին, ոռոգման շրջանին ընդառաջ, Ջրային կոմիտեում Ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարների հետ քննարկվել են համակարգի ընթացիկ խնդիրները։ Կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը նախ անդրադարձել է ընկերություններում տարիներով կուտակված պարտքերի խնդրին, հիշեցրել, որ բոլոր վճարումներն ու գանձումները պետք է ժամանակին կատարվեն, իսկ պարտքեր ձևավորող արատավոր շրջանից ուղղակի պետք է հնարավորինս շուտ դուրս գալ։

Ջրային կոմիտեի նախագահը խոսել է ՋՕԸ-ներին հատկացվող ամենամյա պետական սուբսիդիաների մասին, պարզաբանել, որ դրանց նպատակն առաջնահերթ՝ համակարգում ծախսվող էլեկտրաէներգիայի դիմաց վճարումն է, սակայն ընկերություններում հաճախ գերադասում են այլ ուղղություններով ծախսել պետական աջակցությունը։ Արդյունքում մեծ պարտքեր են կուտակվում, որոնց մարման համար ստիպված են լինում կրկին դիմել կառավարությանը։

«Ես հորդորում, առաջարկում, պահանջում եմ, որ թողնեք ձեր ինքնագործունեությունն ու գործընկերային առողջ հարաբերություններ ձևավորեք, որպեսզի ձեր ստեղծած նոր պարտքերով նոր խնդիրներ չառաջադրեք կառավարությանը։ Հիշեք ձեր կանոնադրական պարտականությունների մասին, ըստ որոնց, պետք է ինքնաֆինանսավորվող ընկերություններ լինեիք։ Պետք է վերջ տրվի այդ պրակտիկային և իհարկե, անհրաժեշտ է բացատրական աշխատանք տանել ջրօգտագործողների շրջանում, որ օգտագործված ջրի դիմաց ժամանակին վճարումներ կատարվեն։ Նոր պարտքերի կուտակումը համակարգում պետք է բացառվի»,- ասել է Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։

Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանն անդրադարձել է ոռոգման համակարգում ընթացող նախապատրաստական աշխատանքների եզրափակիչ փուլին, հորդորել դրանք հնարավորինս շուտ ավարտել, որպեսզի չխանգարեն ոռոգմանը։

Հարություն Գուլյանի խոսքով «կարևոր է նաև ջրօգտագործողների հետ պայմանագրային հարաբերությունների հստակեցումը, որպեսզի պայմանագրեր ու հավելվածներ կնքվեն բոլորի հետ, հատկացվող ջրի ու վճարումների վերաբերյալ համապատասխան մատյաններում գրառումներ լինեն ու նորմալ հաշվառում իրականացվի։ Ինչպես նաև ժամանակին պետք է վճարվեն  ՋՕԸ-ների աշխատակիցների աշխատավարձերը»։

ՋՕԸ-ների տնօրենները խոսել են մի շարք խնդիրների մասին․ մասնավորապես, նույն՝ կուտակված պարտքերի զգալի մասը գերնորմատիվային հողերից է, որոնց մարումն անհուսալի է։ Անհանգստացնող են նաև էներգամատակարարների հետ հարաբերությունները, երբ էլէներգիայի դիմաց չվճարումների պատճառով կալանք է դրվում ընկերությունների հաշիվներին և զրկում հրատապ ծախսերի հնարավորությունից։ Որոշ ընկերություններում էլ մասնագետների խնդիր կա․ ցածր աշխատավարձով դժվարանում են պոմպերի մասնագետ կամ ջրբաշխ գտնել։

Քննարկվել են նաև ՋՕԸ-ների ֆինանսական հաշվետվությունների, սուբսիդիաների հետ կապված այլ հարցեր։

Կոմիտեի նախագահի հանձնարարականով նման հանդիպումները հաճախակի են լինելու, միասին փորձելու են համակարգված լուծումներ տալ աշխատանքի արդյունավետությանը խանգարող հարցերին։

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ