Ջրային կոմիտեի նախագահ է նշանակվել Վարդան Մելքոնյանը
29.03.2019
Այսօր՝ մարտի 29-ին, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորանշանակ ղեկավար Վարդան Մելքոնյանին։
ՀՀ վարչապետի՝ մարտի 28-ի թիվ 323 – Ա որոշմամբ, «ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով», Վարդան Մելքոնյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ:
Նախարար Բաղրամյանը հաջողություն է մաղթել պարոն Մելքոնյանին պատասխանատու աշխատանքում։
Վարդան Մելքոնյանը ծանոթացել է ստորաբաժանումների պատասխանատուների հետ, հանձնարարել տեղեկատվություն ներկայացնել իրականացվող աշխատանքների ու ծրագրերի մասին։ Կոմիտեի նորանշանակ ղեկավարը կարևորել է ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները և հայտարարել, որ համակարգը պետք է պատշաճ մակարդակով սկսի ոռոգումը և գործի առավելագույն արդյունավետությամբ։
« վերադառնալ ցանկ