ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրօգտագործողները բավականին անելիք ունեն

01.02.2014 Ջրօգտագործողները բավականին անելիք ունեն

Աղվերանում այսօր մեկնարկել է Ջուր Օգտագործող ընկերությունների վարչական խորհրդի նախագահների գործադիր տնօրենների և հողագործ ջուր օգտագործողների սեմինար խորհրդակցություն, որի բացմանը ներկա են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:


Հավաքին մասնակցել են հանրապետության ջրօգտագործող ընկերությունների ղեկավարներն ու ֆերմերներ:

 

Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն ասաց, որ իրենք պետք է ամեն ինչ անեն, որպեսզի պատրաստ լինեն ոռոգման սեզոնին, և այն առաջնահերթ խնդիրները, որոնք մնացել են,պետք է լուծվեն:

 

«Ջրօգտագործողների շփման տեսանկյունից մենք բավականին անելիքներ ունենք, կառավարությունը մեզնից քայլեր է սպասում, որ ջրօգտագործողների հետ հարաբերությունները լինեն մաքսիմալ ազատ: Ես հեռու եմ այն մտքից, որ մենք կատարյալ ենք, բայց դրա մասին պետք է խոսենք բաց»,- նշեց Անդրեասյանը։

 

Ըստ նրա` անցյալ տարի հիմնական ռեսուրսը, որ իրենք օգտագործել էին էլեկտրաէներգիան էր, որը թանկացավ, և այնտեղ, որտեղ կային մեխանիկական ջրի աղբյուրներ, խնդիրներ առաջացան:

 

Վերջինս խոսքով` այդ ծախսերը մարդկանց համար պետք է թափանցիկ լինեն, որպեսզի մարդը տրամադրված լինի վճարումներ կատարելու:

 

Նա անթույլատրելի համարեց պարտքերի ձևավորումը՝ շետելով, որ չպետք է կանգնեն այնպիսի իրավիճակներում, որ պարտքեր գոյանան:

 

«Ժողովրդի հետ հարաբերություններն էականորեն պետք է բարելավեն: Մարդիկ պետք է իմանան երբ, ինչի համար հենց այդ պահին պետք է ստանան ոռոգման ջուր: Այն ՋՕԸ-երում, որտեղ ջրտուքը պակաս է լինելու, դա անընդունելի է, մենք բարդություններ ենք ունենալու համագործակցության հարցում»,- նշեց նա։

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ