Ջրային կոմիտեն և համակարգի կազմակերպությունները մասնակցել են շաբաթօրյակին
28.03.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում շաբաթօրյակ էր նախաձեռնել. մարտի 23-ը հայտարարվել էր համընդհանուր մաքրության օր։ Գարնանային առաջին մեծ շաբաթօրյակին միացել է նաև Ջրային կոմիտեն՝ իր ստորաբաժանումներով և համակարգի աշխատակիցներով: Կոմիտեին կցվել է Վարդան Մամիկոնյանի հուշարձանի շրջակայքը, հարակից պուրակը։ Վաղ առավոտյան կոմիտեի աշխատակիցները սկսել են տարածքը մաքրել կենցաղային աղբից և մի քանի ժամվա ընթացքում զգալի աշխատանք են կատարել։ Հանրային տարածքից ոչ միայն աղբն է հավաքվել, այլև փխրեցվել են ծառերի ու թփերի բները։
« վերադառնալ ցանկ