ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Վերակազմակերպվում է «Արագածոտն» ՋՕԸ-ն

12.12.2018 Վերակազմակերպվում է  «Արագածոտն» ՋՕԸ-ն

Դեկտեմբերի 11-ին «Արագածոտն» ՋՕԸ վարչական խորհրդի 7 անդամները հերթական նիստում ներկայացուցիչների արտահերթ ժողովի հարց են բարձրացրել: Նիստը նախագահում էր վարչական խորհրդի նախագահ Մելս Գալստյանը, հրավիրված էր ՋՕԸ գործադիր տնօրեն Թ. Թովմասյանը, ներկա էին նաև Ջրային տնտեսության ԾԻԳ-ի՝ ՋՕԸ աջակցող թիմի ներկայացուցիչները։


Ընկերության վարչական խորհրդի նախագահը փաստել է, որ մարզում ոռոգման վիճակը վերջին տարիներին զգալի վատացել է, ջրօգտագործողների մասնակցությունը ընկերության կառավարմանը էապես նվազել է, տեղերում ներկայացուցիչների, վարչական խորհրդի, վերստուգող և վեճեր լուծող հանձնաժողովների աշխատանքը ևս ընկերությունների միավորման պատճառով ցածր մակարդակի է: Ժողովին վարչական խորհրդի նախագահը անդրադարձել է նաև համակարգի տեխնիկական վիճակի, ջրակորուստների հարցերին։

 

Խորհրդի անդամները պարզաբանել են, որ ոռոգման շրջանում հաճախ են բախվել աշխատանքների օպերատիվ կազմակերպման խնդիրներին: Արդյունքում վճարների հավաքագրման ցածր ցուցանիշներ են գրանցվել, որոնք զգալի զիջում են նախորդ տարիների արդյունքին։

 

Ներկայացուցիչները ելույթ են ունեցել, խոսել իրենց տարածաշրջանների խնդիրներից, հույս հայտնել, որ կառավարության, Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծում կտրվեն շատ հարցերի։ Նրանց բարձրացրած հարցերին սպառիչ պատասխաններ են տրվել։

 

Ժողովի մասնակիցները հավանություն են տվել տարածաշրջանի ջրօգտագործողների ընկերությունների առանձնացման առաջարկին, որոշվել է հնարավորին արագ սկսել վերակազմակերպման գործընթացը, առաջին հերթին գումարելով ՋՕԸ ներկայացուցիչների ժողով ՝ վերակազմակերպման հարցով:

 

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ