ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

«Երևան» ՋՕԸ-ից կառանձնանա «Մասիս» ՋՕԸ-ն

30.11.2018 «Երևան» ՋՕԸ-ից կառանձնանա «Մասիս» ՋՕԸ-ն

Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել «Երևան» ջրօգտագործողների ընկերության ներկայացուցիչների ժողովը՝ 20 ներկայացուցիչներից 17-ի մասնակցությամբ:


Ժողովին հրավիրված էին ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեի ներկայացուցիչներ, Ջրային տնտեսության ԾԻԳ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև ընկերության գործադիր տնօրեն Մերուժան Ասատրյանը:


Օրակարգում «Երևան» ՋՕԸ վարչական խորհրդի հոկտեմբերի 24-ի N10 որոշմամբ առաջարկվող ընկերության առանձնացման ձևով վերակազմակերպման հարցն էր, որը զեկուցել է վարչական խորհրդի նախագահ Գ. Միչիկյանը:


Միչիկյանը ներկայացրել է ժողովի հիմնական նպատակը, մասնավորապես, նշելով վերջին տարիներին ոռոգման ջրամատակարարման հետ կապված տարեցտարի դժվարացող խնդիրները, ներկայացրել ընկերությունում մասնակցային կառավարման գործընթացների մտահոգող վիճակը:


Զեկուցողը ներկաներին պարզաբանել է, որ ընկերության վերակազմակերպման որոշում ընդունելը ներկայացուցիչների ժողովի բացառիկ իրավասությունն է, ուստի առաջարկել է քննարկել հարցը:


Գ. Միչիկյանն առաջարկել է առանձնացման ձևով վերակազմակերպել «Երևան» ՋՕԸ-ն՝ առանձնացնել Մասիսի տարածաշրջանի և Արտաշատի տարածաշրջանի Արտաշատի ջրանցքի իշխման տակ գտնվող որոշ համայնքների հողատարածքները և ստեղծել «Մասիս» ՋՕԸ, հաշվի առնելով սպասարկման տարածքների տեխնիկատնտեսական նպատակահարմարությունը, ինչպես նաև վարչատարածքային տեղաբաշխվածությունը:


Ներկայացուցիչները միաձայն կողմ են քվեարկել օրակարգի առանցքային հարցին և որոշել հնարավորին արագ սկսել իրավական գործընթացը: Այդ նպատակով ընկերության պատասխանատուները Կանոնակարգող խորհրդին կներկայացնեն Ներկայացուցիչների ժողովի որոշումը:

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ