ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Մեղրու, Կապանի, Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններում ներկայացուցիչների ժողովներ են կայացել

25.11.2018 Մեղրու, Կապանի, Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններում  ներկայացուցիչների ժողովներ են կայացել

«Սյունիք» ՋՕԸ-ն ներկայացուցիչների ժողովներ էր գումարել 2018թ.նոյեմբերի 22-ին և 23-ին՝ ըստ տարածաշրջանների, որոնց 45 ներկայացուցիչներից մասնակցել են 37-ը, ինչպես նաև Ջրային կոմիտեի և Ջրային տնտեսության ԾԻԳ-ի ներկայացուցիչները:


Ընկերության վարչական խորհուրդն ավելի վաղ առանձնացման ձևով վերակազմակերպման հարց էր առաջ քաշել, որն էլ ընդգրկվել էր ներկայացուցիչների ժողովի օրակարգում:


Ներկայացուցիչները միաձայն հավանություն են տվել վարչական խորհրդի առաջարկին՝ առանձնացման ձևով վերակազմակերպել «Սյունիք» ջրօգտագործողների ընկերությունը՝ ստեղծելով Մեղրու տարածաշրջանը սպասարկող «Մեղրի» ՋՕԸ, Գորիսի տարածաշրջանում՝ «Գորիս» և «Որոտանը»՝ Սիսիանի տարածաշրջանում, հաշվի առնելով սպասարկման տարածքների տեխնիկատնտեսական նպատակահարմարությունը:


Ներկայացուցիչները բարձրաձայնել են մի շարք խնդիրների մասին, պարզաբանել, որ լրացուցիչ դժվարություններ են առաջացել խոշորացված ու կենտրոնացված ընկերության դեպքում և ցանկանում են վերադառնալ նախորդ տարիների հաջողված փորձին՝ ավելի բարելավվելով տարածաշրջանային ընկերությունների արդյունավետությունը:


Մասնագետները հուշել են ջրօգտագործողներին, թե իրավական ինչ ճանապարհով պետք է սկսեն վերաձևակերպման գործընթացը, խոստացել աջակցել խորհրդատվական հարցերում:

 

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ