ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ոռոգման ապօրինի ջրօգտագործման հետքերով

05.11.2018 Ոռոգման ապօրինի ջրօգտագործման հետքերով

Ջրային կոմիտեն պարբերաբար ստուգայցեր է կատարում մայրաքաղաքում ու մարզերում՝ ապօրինի ջրօգտագործման դեպքերը հայտնաբերելու, ինչպես նաև կանխարգելելու նպատակով։ Հաճախ շրջայցերը նաև միջգերատեսչական աշխատանքային խմբերով են կատարվում՝ ուսումնասիրությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Արդեն իսկ նման բազմաթիվ այցեր են իրականացվել խմելու ջրի ապօրինի ջրագծերը հայտնաբերելու նպատակով, խախտումների հարյուրավոր դեպքեր են արձանագրվել, որոնց թվում՝ նաև խոշոր սպառողներ։


Իսկ օրեր առաջ Ջրային կոմիտեի մասնագետներն Արարատի մարզ են այցելել Պետական վերահսկողական ծառայության ներկայացուցիչների հետ։ ՀՀ վարչապետի հանձնարարականով ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է կատարել «Արտաշատ» ՋՕԸ սպասարկման տարածքում․ Մխչյան առաջին հերթի մղման խողովակաշարի վրա հայտնաբերվել են 100 մմ տրամագծով 50-70 լիտր /վրկ ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը:


Ըստ հողօգտագործողների և գործող հիդրոտեխնիկական նորմերի, այդ միացումներն ապօրինի են, պոմպակայանը պարտավոր է ջուրն ամբողջությամբ մատակարարել «Արտաշատ» ՋՕ ընկերությանը:


Հայտնաբերված խողովակաշարերով նախնական հաշվարկով ավելի քան 15 տարի ոռոգվել են խաղողի հարակից այգիներն ու ջերմոցները, սակայն դրանց մի մասի համար ընդամենը չնչին վճարումներ են կատարվել։


Տեղում արձանագրվել է խախտումը՝ Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ տնօրենի, տեղակալի, գլխավոր ճարտարագետի, «Արտաշատ» ՋՕԸ և Արարատի մարզպետարանի ներկայացուցիչների և ոստիկանության մարզային բաժնի աշխատակիցների ներկայությամբ: Ոստիկանության Արարատի մարզի Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ըստ ՊՎԾ հրապարակած տեղեկատվության, «Արտաշատ Վինկոմ» ՍՊԸ-ն և ջերմոցները պատկանում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի ընտանիքներին։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ