ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Աջակցություն՝ ջրային ոլորտի «երկրորդ սերնդի» բարեփոխումներին

30.10.2018 Աջակցություն՝ ջրային ոլորտի «երկրորդ սերնդի» բարեփոխումներին

Հայաստանի կառավարությունը ջրային ոլորտում սկսել է «երկրորդ սերնդի» բարեփոխումները, վերակազմավորելով ոչ միայն ջրի կառավարման (ջրային օպերատորներ), այլև օրենսդրական և կարգավորող դաշտը։ Այս ճանապարհին կարևոր են նաև գյուղական բնակավայրերի ջրային խնդիրների ինստիտուցիոնալ լուծումները:


2016 թ. կայացած միջազգային մրցույթից հետո հայկական հինգ ջրամատակարար ընկերությունները 15 տարի ժամկետով վարձակալության են տրվել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությանը, գործառնությունները սկսվել են 2017 թ. հունվարից: Միաժամանակ Ջրային կոմիտեն Հայաստանի կառավարության անունից նշանակվել է մասնավոր օպերատորի և ակտիվների ռազմավարության մոնիտորինգի պատասխանատու: Կառավարության` այս նոր կազմակերպական կառուցվածքը վերահսկելու կարողություններն ամրապնդելու նպատակով գերմանական երկկողմանի ֆինանսական համագործակցության ծրագիր է գործում՝ KfW զարգացման բանկի միջոցով։ Այն կարևոր է հատկապես ակտիվների կայուն կառավարման տեսանկյունից, անհրաժեշտության դեպքում` համեմատական վերլուծական համակարգի մշակման օժանդակ միջոցառումների համար:


Ծրագիրն իրականացնում է GFA խորհրդատվական ընկերությունը (Գերմանիա, Համբուրգ), որի ներկայացուցիչներն այսօր՝ հոկտեմբերի 30-ին, այցելել են Ջրային կոմիտե: Թիմի նախկին ղեկավար Հելմուտ Վայդելը կոմիտեի նախագահին և աշխատակազմին տեղյակ է պահել, որ ավարտում է առաքելությունը Հայաստանում, եկել է հրաժեշտի այցով, ներկայացրել է նաև թիմի նոր ղեկավար Ֆրեյզեր Փարսոնսին։


Զրուցակիցներն անդրադարձել են մեր երկրում ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կայուն ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև որակական և քանակական արդյունավետության բարձրացման հարցերին: «Օժանդակ միջոցառման նպատակն է՝ ապահովել, որ վարչարարական հաստատությունները կարողանան իրենց խնդիրներն իրականացնել մասնավոր օպերատորների հետ՝ հավասար հիմունքներով: Դա ոչ թե գոյություն ունեցող վարչարարական շրջանակի վերափոխման, այլ ապագայում պետական և մասնավոր հատվածի միջև լավ համագործակցության հիմք ստեղծելու առաջադրանքն է»,- ասել են հյուրերը:


Որպես առաջին քայլ` KfW-ի կողմից ֆինանսավորվող «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, Փուլ 3» ծրագրի շրջանակներում հրապարակվել են «Հայաստանի ջրային տնտեսության մեջ ակտիվների կառավարման իրականացման հանձնարարականները», որոնք նպատակ ունեին սահմանել հիմնական փուլերն ու մշակել նախնական տեխնիկական առաջադրանք` ՋՏՊԿ-ում ակտիվների կայուն կառավարման և համեմատական վերլուծական համակարգի մշակման ու իրականացման խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար:

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ