ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրօգտագործողները պետք է ժամանակին վճարեն օգտագործած ջրի դիմաց

31.10.2018 Ջրօգտագործողները պետք է ժամանակին վճարեն օգտագործած ջրի դիմաց

«Այսօր մտահոգիչ իրավիճակ ունենք Ջրօգտագործողների ընկերություններում՝ վճարների հավաքագրման առումով։ Թերհավաքագրումները նոր խնդիրներ են առաջացնում, որոնց հետևանքներն անպայման զգում են  ջրօգտագործողները։ Պետք է կարողանանք խզել այս արատավոր շրջանն ու ֆինանսական կարգապահություն ապահովել, որպեսզի ընկերությունները կարողանան բնականոն գործել։ Մենք հասկանում ենք, որ այս իրավիճակն ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները,  սակայն չենք  կարող թույլ տալ, որ ավելի վատ վիճակում հայտնվենք։  Ջրօգտագործողների ընկերությունները պետք է օգտագործված ջրի դիմաց վճարների հավաքագրման պատշաճ մակարդակ ապահովեն»,- հայտարարել է Ջրային կոմիտեի նախագահը՝ հոկտեմբերի 31-ին Ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը։  Պետք է բացատրական աշխատանք տարվի, ճկուն մեխանիզմներ կիրառվեն, որպեսզի պարտքեր չկուտակվեն, ասել է  Ինեսսա Գաբայանը։ Խոսքը հատկապես ոմանց կողմից շրջանառվող այն սադրիչ լուրերի մասին է, թե իբր պետք է վճարումներ արվեն  բերքահավաքի ու բերքի իրացումից հետո միայն,  կամ ոռոգումը պետք է ավելի էժան և անգամ անվճար լինի, այն դեպքում, երբ յուրաքանչյուր տարի կառավարությունը զգալի սուբսիդիա և այլ  օժանդակություն է տրամադրում ոլորտին։

 

Ջրային կոմիտեում կայացած հանդիպմանը մասնակցել են նաև ՋՕԸ աջակցող թիմի անդամներ, որոնք պարզաբանել են էներգետիկ և այլ ծախսերի հետ կապված մի շարք խնդիրներ։

 

Կոմիտեի նախագահը հանձնարարել է  ընկերություններին՝ մեկ շաբաթվա ընթացքում զգալի վճարումներ ապահովել  և զգուշացնել  ջրօգտագործողներին, որ մեծ պարտքերի առկայության դեպքում և սպառելով նախազգուշական ժամկետները, ստիպված կլինեն դատարան դիմել։

 

                                 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ