ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանն ընդունեց KFW բանկի պատվիրակությանը

09.09.2014

 

2014 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանն ընդունեց KFW բանկի պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանն ու աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը: KFW բանկի պատվիրակության կազմում էին KFW բանկի բաժնի պետ Արնե Գուզը, ծրագրի ղեկավար Մոնա Ահմեդը, ինժեներ Թոմաս Վուլֆը և KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը:


Վահե Հակոբյանը բարձր գնահատեց KFW բանկի հետ համագործակցությունը՝ միաժամանակ ընդգծելով իրականացվող ծրագրերի արդյունավետությունը և հույս հայտնեց, որ փոխգործակցությունը կպահպանվի և ընթացիկ ծրագրերը կշարունակվեն: KFW բանկի պատվիրակության ներկայացուցիչներն ընդգծեցին իրականացվող ծրագրերի գործում կառավարության աջակցությունը և գոհունակություն հայտնեցին համատեղ աշխատանքից: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ջրային ոլորտում տիրող առկա վիճակը, ինչպես նաև ոլորտի հետագա բալերավմանն ու զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սպասարկման տարածքներում չընդգրկված 560 գյուղական համայնքների և Կապսի ջրամբարի կառուցմանն առնչվող խնդիրներին:

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ