ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

«Գեղարքունիք» ՋՕԸ-ն վերակազմակերպվում է՝ առանձնացման ճանապարհով

02.11.2018 «Գեղարքունիք» ՋՕԸ-ն վերակազմակերպվում է՝ առանձնացման ճանապարհով

Նոյեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզ են մեկնել Ջրային կոմիտեի նախագահն ու Ջրային տնտեսության ԾԻԳ-ի ՋՕԸ աջակցող թիմի անդամները՝ մասնակցելու «Գեղարքունիք» ՋՕԸ ներկայացուցիչների արտահերթ ժողովին, որի օրակարգում մեկ հարց էր՝ ընկերության առանձնացման ձևով վերակազմակերպման մասին: Իսկ որոշումը կայացրել էր ընկերության վարչական խորհուրդը մեկ ամիս առաջ: «Գեղարքունիք» ՋՕԸ ներկայացուցիչների արտահերթ ժողովը տեղի է ունեցել ընկերության գրասենյակում՝ մարզկենտրոն Գավառում, 30 ներկայացուցիչներից մասնակցել են 26-ը:


Ժողովին մասնակցել են նաև Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը, Ջրային տնտեսության ԾԻԳ-ի ՋՕԸ աջակցող թիմի անդամները:


Ընկերության վարչական խորհրդի նախագահ Կարեն Հակոբյանը ներկայացրել է հիմնական այն խնդիրները, որոնց պատճառով հասունացել է վերակազմակերպման հարցը: Ըստ այդմ, շուրջ երկու տարի առաջ իրականացված՝ ՋՕԸ-ների արհեստական միավորումից հետո էապես բարդացել է ընկերության աշխատանքը, իհայտ են եկել բազմաթիվ խնդիրներ ու հակասություններ: Հակոբյանը, մասնավորապես անդրադարձել է ընկերություններում ջրամատակարարման տարեցտարի դժվարացող խնդիրներին, որոնք ավելի են սրվել արհեստական խոշորացված ընկերության անարդյունավետ կառավարման պարագայում:


Վարչական խորհրդի նախագահը խոսել է ընկերությունում մասնակցային կառավարման մտահոգիչ վիճակից, համեմատել ջրօգտագործողների ակտիվությունը միավորումից առաջ և հետո: Տեղերում ներկայացուցիչների, վարչական խորհրդի, վերստուգող և վեճեր լուծող հանձնաժողովների անդամների գործունեության արդյունավետությունը նվազել է, ինչը խանգարում է ընկերության կառավարման մարմիններին՝ լիարժեք իրականացնել օրենքով իրենց վերապահված լիազորությունները: Մտահոգիչ են նաև ջրային ռեսուրսների նվազման, համակարգի տեխնիկական վիճակի, ջրաղբյուրից մինչև սպառող ջրակորուստների փաստերը, ներառյալ ոռոգման թեժ շրջանում անհամաձայնությունները ջրի բաշխման շուրջ, վճարների հավաքագրման ցածր ցուցանիշները:


Առաջարկվել է կուտակված խնդիրների լուծման և հետագայում կանխարգելելու նպատակով առանձնացման ճանապարհով վերակազմակերպել տարածաշրջանի ջրօգտագործողների ընկերությունները՝ «Գեղարքունիք» ՋՕԸ-ից առանձնացնել և ստեղծել Մարտունու տարածքը սպասարկող «Մարտունի» ՋՕԸ, Վարդենիսի տարածքում «Վարդենիս» ՋՕԸ, միաժամանակ հաշվի առնելով սպասարկման տարածքների տեխնիկատնտեսական նպատակահարմարությունը, ինչպես նաև վարչատարածքային տեղաբաշխվածությունը:

 

Ջրօգտագործողների ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր են ներկայացրել Կոմիտեի նախագահին ու ՋՕԸ աջակցող թիմի անդամներին, որոնց պարզաբանումներ են տրվել: Ինեսսա Գաբայանը փաստել է, որ ՋՕԸ կայացման, արդյունավետ գործունեության համար անչափ կարևոր է բոլոր ջրօգտագործողների մասնակցությունն ու ակտիվությունը, որպեսզի մասնակցային կառավարումը չմնա թղթի վրա, այլ դառնա յուրաքանչյուրի պարտականությունն ու իրավունքը: Կոմիտեի ղեկավարը փաստել է, որ ջրօգտագործողների այս և մյուս ընկերություններում որևէ քայլ ձևական բնույթ չի կրելու, այլ ամեն ինչ արվելու է՝ ընկերությունների կենսունակությունը վերականգնելու, զարգացնելու և լիարժեք մասնակցային կառավարում ապահովելու համար: Կոմիտեի նախագահը ժողովի մասնակիցներին բաց երկխոսության է կոչել, բարձրաձայնվել են նախկինում լռության մատնվող շատ հարցեր:


Աջակցող թիմը պատրաստակամություն է հայտնել՝ օժանդակել ընկերության վերակազմակերպմանը իրավական, կազմակերպական և այլ հարցերով՝ գործընթացը սահուն և անցնցում իրականացնելու համար: Տեղում թիմը վերակազմակերպման առաջին քայլերի վերաբերյալ գործնական խորհրդատվություն է արել:


Ներկայացուցիչների ժողովը հավանություն է տվել տարածաշրջանի ջրօգտագործողների ընկերությունների՝ առանձնացման ձևով վերակազմակերպման առաջարկին: Որոշվել է ըստ ենթատարածքների սկսել վերակազմակերպման համար օրենքով սահմանված գործընթացները, դիմել Ջրօգտագործողների ընկերությունների և Ջրօգտագործողների ընկերությունների միությունների Կանոնակարգող խորհրդին՝ օրենքով անհրաժեշտ համաձայնությունը ստանալու նպատակով:


Ջրային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ, հստակեցրել համատեղ անելիքները ջրօգտագործողների ընկերությունների արդյունավետ գործունեության հարցում:

 

 

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ