Մամուլի հաղորդագրություն
01.09.2014
<<Սևան-Հրազդանյան ջրառ>> փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս.թ. օգոստոսի 1-ից 3 օրով կդադարեցվի Ստորին Հրազդանի, Արտաշատի, Կոտայքի և Նաիրիի դոտացիոն ջրանցքներով իրականացվող ոռոգման ջրի մատակարարումը ջրօգտագործողների ընկերություններին` կապված ջրանցքների վերականգնողական աշխատանքների և ջրաշրջանառության հետ:
Ստեղծված անհարմարությունների համար հայցում ենք ջրօգտագործողների ներողամտությունը և հայտնում, որ ոռոգման ջրի մատակարարումն անմիջապես կվերսկսվի վթարա-վերականգնողական աշխատանքների ավարտից հետո: