ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրային տնտեսության ԾԻԳ-ը նոր ղեկավար ունի

16.08.2018 Ջրային տնտեսության ԾԻԳ-ը նոր ղեկավար ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 16-ին որոշում է ստորագրել՝ Տիգրան Քալանթարյանին Ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին: Որոշման տեքստում, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 531-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը՝ Տիգրան Քալանթարյանին նշանակել Ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով Ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը»:


Այսօր Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն այցելել է Ջրային տնտեսության ԾԻԳ, նորանշանակ ղեկավարին ներկայացրել աշխատակիցներին։


Կոմիտեի նախագահը կարևորել է գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը, հույս հայտնել, որ դրանք բարձր արդյունավետություն կապահովեն։


Տիգրան Քալանթարյանը ողջունել է աշխատակազմին, նշել, որ վերադառնում է հարազատ միջավայր, քանի որ տարիներ առաջ աշխատել է ԾԻԳ-ում։ Գրասենյակի ղեկավարը վստահեցրել է, որ միասին բարեփոխելու և անելու շատ բան ունեն, հուսով է, որ թիմային աշխատանքով լուրջ ձեռքբերումներ կունենան։



 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ